11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

«Ոչ»-ի երթն ավարտվեց, գնացին տներով. ՀԱԿ-ը «մատ» արեց Ժիրայրենց /վիդեո/

«Ոչ»-ի ճակատի հանրահավաք-երթն այսօր ավարտվեց: Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվեցին Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներով, եւ երթն ավարտեցին Ազատության հրապարակում: Երթից հետո, սակայն, ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի ներկայացուցիչներից Ազատության հրապարակ վերադարձան ոչ բոլորը: Մինչ երթի մեկնարկը ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը քաղաքացիներին կոչ արեց` կարող են երթից հետ գնալ տուն. հետագա հավաքը լինելու է դեկտեմեբրի 6-ին, չնայած Ժիրայր […]

Ժողովուրդը համախմբվեց, և մենք հաղթանակ ունեցանք. Զուրաբյան /վիդեո/

«Չեք անցկացնի»-ի և «Նոր Հայաստան»-ի նախաձեռնած հանրահավաքին ելույթով հանդես եկավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով կոչ արեց մասնակցել հանրահավաքին և վճռական «ոչ»-ն ասել: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ սա իրենց ճակատի վերջին հանրահավաքն է, և իրենք իրենց հաղթող են համարում: «Իշխանություններին թվում էր, թե մարդիկ չեն համախմբվի սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի համար, […]

Ժիրայր Սեֆիլյանը համախմբման կոչ է անում /վիդեո/

Ազատության  հրապարակում շարունակավում  է «Ոչ»-ի ճակատի և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համատեղ հանրահավաքը:  Ժիրայր Սէֆիլյանըհամախմբման կոչ արեց. «Ես կարող եմ երկու ճակատների տարբերությունն ասել. մեզանից մեկը կոչ է անում տեր կանգնել մեր ձայնին և մասնակցել հանրաքվեին, իսկ մեկը` կոչ է անում բոյկոտել և չմասնակցել ընտրություններին: Սա է միակ տարբերությունը: Բայց կարևորն այն է, որ […]

«Այն ժամանակ միանգամից մացառուտներ են փախչելու այն մարդիկ, ովքեր այսօր «ոչ» են ասում»

Արթուր Կիրակոսյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն-Պարո՛ն Նախագահ, նախկինում Դուք սահմանադրական փոփոխությունների և առավել ևս, կառավարման խորհրդարանական համակարգի համոզված կողմնակիցը չէիք: Այն ժամանակ, երբ հրապարակվեց հայեցակարգը, Դուք հիշեցիք Ձեր նախկին հայտարարությունները հօգուտ գործող Սահմանադրության և նաև մտահոգություններ հայտնեցիք, թե փոփոխվելու դեպքում՝ խորհրդարանական կառավարման պարագայում, ինչպես են ապահովվելու երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը: Հիմա, […]

«Որ տեղը գալիս ա, իրանք խփում են … » /վիդեո/

Եղանակային պայմանների պատճառով այսօր կառավարության շենքի մոտ այնքան էլ մարդաշատ չէր: Իրենց պահանջները գործադիրին ներկայացնելու էին եկել հաշմանդամ օդաչուները: Հիշեցնենք, «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները, որոնք հաշմանդամ են դարձել մասնագիտական պարտականությունները կատարելիս, դատարանի որոշմամբ` պետք է նպաստ ստանան, սակայն 2006 թվականից իրենց հասանելիք գումարները չեն տալիս : «Մենք չենք եկել այստեղ ողորմություն խնդրելու: Ինձ հասանելիքն եմ ուզում, […]

Ցանկությունն իրականություն դարձնելու համար մենք պետք է տքնաջան աշխատենք. Նախագահ

Ալիկ Հակոբյան, «ԱՐ» հեռուստաընկերություն– Պարո՛ն Նախագահ, Սահմանադրությանը դեմ արտահայտվողների փաստարկներից մեկն այն է, որ մեր երկրում օրենքները լավն են, պարզապես, դրանք չեն գործում: Ու նախ և առաջ, պետք է ապահովել օրենքների կիրառությունը, հետո նոր մտածել Սահմանադրությունը փոխելու մասին: Ձեր վերաբերմունքն այս դիտարկմանը և, ի վերջո, նոր Սահմանադրությունը արդյո՞ք մեր երկրում մեծացնելու է օրենքի գերակայությունը: Սերժ […]

«Սուտ է» /վիդեո/

Հանրությունը պետք է գիտակցի, որ իշխանության կրողն ինքն է, իսկ քաղաքական որևէ ուժ չի կարողանալու իրավունքի այդ իրացումն ապահովել, հետևաբար, հանրությունն անիմաստ չի կարող մնալ այդ գործընթացներից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին` արդյոք հանրությունը հերթական հիասթափությունը չի ապրի «Նոր Հայաստան»-ի հանրահավաքների տապալման արդյունքում: Հարցին՝ ինչո՞ւ չեք մասնակցում «Նոր […]

«Տեղական ինքնակառավարման մարմինների 75 տոկոսի ղեկավարները Հանրապետական են»

Կարմեն Դավթյան, «Հ3» հեռուստաընկերություն- Պարո՛ն Նախագահ, նոր փոփոխություններով փաստացի որակյալ մեծամասնություն է ձևավորվելու: Որակյալ մեծամասնության համամասնությունը որոշարկվելու է ընտրական օրենսգրքով: Այդուհանդերձ, ձեր անձնական մոտեցմամբ, քանի՞ տոկոս կարող է այդ որակյալ մեծամասնությունը կազմել, ի՞նչ տոկոսային հարաբերությամբ կարող է լինել: Եվ երկրորդը՝ եթե այդ որակյալ մեծամասնությունը լինի ՀՀԿ-ն, այն իսկապե՞ս որակյալ կլինի: Ինչու՞, որովհետև գաղտնիք չէ, որ […]

Ավանդույթներ են պետք, և ձևավորվելու են այդ ավանդույթները. նախագահ

Միհրան Հակոբյան, «Արարատ» հեռուստաընկերություն– Պարո՛ն Նախագահ, խորհրդարանական համակարգը ենթադրում է, որ պետք է լինեն ուժեղ, կայուն կուսակցություններ, կայացած և համապատասխան քաղաքական միջավայր: Արդյո՞ք մեր հասարակությունը և պետությունը պատրաստ են դրան: Սերժ Սարգսյան– Միհրան, հարցիդ հարցով պատասխանեմ՝ իսկ ո՞վ է որոշում՝ պատրա՞ստ են, թե՞ ոչ, և ո՞վ է որոշել՝ մենք պատրաստ ենք դրան, թե՞ ոչ: Դու […]

«Կան մարդիկ, ովքեր ուղղակի դեմ են իշխանությունների ցանկացած առաջարկությանը»

Արկադի Գրիգորյան– Պարո՛ն Նախագահ, այդ դեպքում ստացվում է, որ տրամաբանությունը մի քիչ հակառակ է չէ՞ ստացվում՝ մարդիկ առանց ոչինչ անելու, քնում, արթնանում են, պատկերավոր ասած, և ունենում են այդքան ընդլայնված լիազորություններ, իրավունքներ, ինչի՞ է գնում այս դիմադրությունը՝ «ոչ»-ը: Չեն կարդացել, միգուցե: Սերժ Սարգսյան– Ակնհայտ է, և մի քանի խմբերի կարելի է բաժանել այդ մարդկանց: Առաջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի