23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Տեղական ինքնակառավարման մարմինների 75 տոկոսի ղեկավարները Հանրապետական են»

Կարմեն Դավթյան, «Հ3» հեռուստաընկերություն- Պարո՛ն Նախագահ, նոր փոփոխություններով փաստացի որակյալ մեծամասնություն է ձևավորվելու: Որակյալ մեծամասնության համամասնությունը որոշարկվելու է ընտրական օրենսգրքով: Այդուհանդերձ, ձեր անձնական մոտեցմամբ, քանի՞ տոկոս կարող է այդ որակյալ մեծամասնությունը կազմել, ի՞նչ տոկոսային հարաբերությամբ կարող է լինել: Եվ երկրորդը՝ եթե այդ որակյալ մեծամասնությունը լինի ՀՀԿ-ն, այն իսկապե՞ս որակյալ կլինի: Ինչու՞, որովհետև գաղտնիք չէ, որ խորհրդարանի որակը գնալով անկում է գրանցում, և Դուք, որպես ՀՀԿ ղեկավար, որպես ՀՀ Նախագահ, կարո՞ղ եք տալ երաշխիքներ, և ի՞նչ երաշխիքներով կարող ենք վստահ լինել, որ եթե ՀՀԿ-ն լինի որակյալ մեծամասնություն, մենք կունենանք որակյալ խորհրդարան:

Սերժ Սարգսյան– Կարմեն, երևի, նկատի ունեք՝ կայուն մեծամասնություն: Ճիշտ բառը կայունն է, որովհետև «որակյալ» այլ բան է նշանակում: Նախ` պետք է ասեմ, որ սպեկուլյացիայի մեծ մասը կապվում է Սահմանադրության հենց այդ հոդվածի հետ: Բայց ես անկեղծորեն եմ ասում՝ դեռևս որևէ հստակ մոտեցում Ընտրական օրենսգրքի նկատմամբ չկա: Դարձյալ ասեմ, որ և՛ պարոն Աբրահամյանի, և՛ Ձեր զրուցակիցներն այնպես են խոսում, կարծես այդ օրենքն արդեն գրված, դրված է մի տեղ, իրենք էլ գիտեն այդ օրենքի մասին: Եվ այն, իբր, տարածվել է «ծառայողական օգտագործման համար» գրիֆով: Դե, ախր այդ առասպելները բավական են, էլի: Ես զարմանում եմ, որ մեր ժողովրդի մի մասն այդ հեքիաթներին հավատում է: Հասուն մարդիկ, բայց հեքիաթներին հավատում են: Չկա՛ այդպիսի բան: Այս երկրում հնարավոր չի գաղտնի այդպիսի բաներ անել: Հիմա վաղուց կայքերից մեկը հրապարակել էր: Սահմանադրությունն ուղղակի հնարավորություն է տվել, ասելով՝ կարող են: Կարող են՝ պարտադիրը չի, բայց այդ բառն անպայման պարտադրելու է կուսակցություններին՝ ընտրություններում հանդես գալ դաշինքներով: Նույնիսկ, եթե դաշինքներով հաջողության չհասնեն, ապա երկրորդ փուլի առկայությունը և՛ փոքրամասնությանը, և՛ ավելի շատ ձայն տանողներին ստիպելու է լինել ավելի կառուցողական: Ես զարմանում եմ, որ մեկը, ով երբեք մեծ ընտրական գործընթացների չի մասնակցել, ասում է՝ այդ դեպքում շատ ձայներ տանողը ընդհանրապես շատ կոշտ կլինի և չի համաձայնվի: Չի հասկանում, որ ընտրական գործընթացը շատ մեծ հոգս է, առավել ևս, ինչպես ասում եք՝ Հանրապետական կուսակցության համար: Տեղական ինքնակառավարման մարմինների 75 տոկոսի ղեկավարները Հանրապետական են: Հսկայական կառույց է: Այդ կառույցը երկու անգամ օգտագործե՞լն է տրամաբանական, թե՞ ավելի կառուցողական լինելը: Խորհրդարանական համակարգում, առավել ևս մեր երկրում, կայուն կառավարումն առաջնային է, և այդ կառավարումը պետք է լինի ուղղաձիգ, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը կայուն մեծամասնությունն է: Բայց կայուն մեծամասնություն չի նշանակում պարտադիր երկրորդ փուլի անցկացում: Երկրորդ փուլի անցկացումը հնարավորություններից մեկն է: Ինչպես պատկերավոր ասաց հանձնաժողովի անդամներից մեկը՝ պահեստային տարբերակ է: Իսկ ինչու՞ չի կարելի կայուն մեծամասնություն ձևավորել նախ մեկ կուսակցությամբ: Հնարավոր է, չէ՞: Այն որ օրինակներ են բերում, ասում են՝ մեր երկրի պատմության մեջ չի եղել, որ համամասնական ընտրակարգով մի կուսակցություն 50-ից ավելի ձայն տանել և այլն և այլն, բայց դա եղել է այլ պայմաններում՝ այն պայմաններում, երբ մեծամասնական պատգամավորները, որպեսզի իրենք շահեին, ավելի շատ ձայներ տանեին, պայմանավորվածություն էին ձեռք բերում տարբեր կուսակցությունների հետ: Եվ ես չեմ բացառում, որ, միգուցե, եթե ոչ 2017 թվականին, ապա հաջորդող խորհրդարանական ընտրություններում, ինչու՞ չէ, մի կուսակցություն կարող է հանգիստ տանել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ