23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Եթե Սահմանադրությունը չփոխվի, մենք ունենք առնվազն 3 Նախագահի թեկնածու»

Արամ Աբրահամյան, «Շանթ» հեռուստաընկերություն– Որոշ չափով շարունակելու եմ Պետրոսի և Արթուրի հարցը: Ես ուզում եմ մեջբերում անել Ձեր ելույթից, որը տեղի է ունեցել այս թվականի հուլիսի 18-ին՝ Ձեր կուսակցության գործադիր մարմնի ժամանակ: Ես մեջբերումը անեմ, հետո հարցը տամ. «Քանի որ ես այսօրվա մամուլն ուսումնասիրել եմ և նկատել, որ այստեղ շահագործվում է իմ Ազգային ժողովի նախագահ դառնալու, «վերարտադրվելու» հնարավորությունը, հեռանկարը, ես ևս մեկ անգամ շատ պատասխանատու ձևով հայտարարում եմ՝ ես Ազգային ժողովի նախագահ, Վարչապետ, ՀՀ Նախագահ չեմ պատրաստվում դառնալ: Սա մեզ համար կենաց-մահու կռիվ չէ:

Սահմանադրական փոփոխությունները պետք են պետությանը և երկրին: Եթե ժողովուրդը ընդունի այդ բարեփոխումները՝ շատ լավ, եթե չընդունի, ուշադրություն դարձրեք, այսօր գործող Սահմանադրությամբ ես ազատ եմ և կարող եմ հավակնել թե Ազգային Ժողովի նախագահի և թե Վարչապետի պաշտոնին»: Նախ` հարցս հետևյալն է՝ համապատասխանու՞մ է դա իրականությանը, թե ոչ, որովհետև ձայնագրություն կամ տեսագրություն չկա՝ դա տեքստ է: Երկրորդ՝ եթե համապատասխանում է իրականությանը, ապա ճի՞շտ եմ ես հասկանում, որ եթե Սահմանադրությունը փոխվի, Դուք չեք լինելու, հրաժարվում եք լինել ՀՀ Նախագահ, Վարչապետ, Ազգային ժողովի նախագահ: Եթե Սահմանադրությունը չփոխվի, ապա Դուք տեսականորեն ընդունում եք, որ կարող եք լինել Ազգային ժողովի նախագահ և Վարչապետ, և եթե այո, եթե ես Ձեզ ճիշտ եմ հասկանում, ապա ինչու՞ մի դեպքում հրաժարվում եք բոլոր պաշտոններից, իսկ մյուս դեպքում ընդունում եք, որ կարող եք մնալ այդ պաշտոններին:

Սերժ Սարգսյան– Նախ ասեմ, որ ես խորապես համոզված եմ, որ այսօր այդ հարցն իրենից հետաքրքրություն չի ներկայացնում: Այսօր, կարծում եմ, կարևորագույն հարցը սահմանադրական բարեփոխումներն են, և ես բոլորին ու Ձեզ անձամբ խոստանում եմ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո շատ մանրամասն պատասխանել բոլոր հարցերին, որովհետև այդ ժամանակ է որոշվելու: Ինչ վերաբերում է մեջբերմանը՝ երկրորդ մասը 100 տոկոս ճշմարտություն է: Առաջին մասը մի քիչ ճիշտ չէ մեջբերված: Ես ինչու՞ եմ ասում 2017թ.-ից հետո, որովհետև լրջորեն խոսել Վարչապետ դառնալու, կամ կառավարություն ձևավորելու մասին կարելի է այն ժամանակ, երբ դու խորհրդարանում մեծամասնություն ունես: Իսկ եթե խորհրդարանում մեծամասնություն չունես, Սահմանադրությունը փոխված է, փոխված չէ, ինչպե՞ս պետք է Վարչապետ աշխատես, ինչպե՞ս պետք է Վարչապետ դառնաս: Չկա այդ հնարավորությունը: Ես այդ հանդիպման ժամանակ նաև ասել եմ, կարծում եմ՝ մենք սղագրությունը ունենք, և եթե թեման շատ հետաքրքրում է, ես կխնդրեմ տղաները քեզ կփոխանցեն սղագրությունը: Ես այդ հանդիպման ժամանակ ասել եմ՝ չեմ պատրաստվում նույնիսկ կես օր պակաս աշխատել: Ես աշխատելու եմ միջև 2018 թվականը՝ ուղիղ մինչև այն օրը, երբ պետք է իշխանությունը փոխանցեմ ուրիշին, կլինի դա Վարչապետ, Նախագահ և այլն: Ամենայն հավանականությամբ, բոլոր դեպքերում, մենք Նախագահ ունենալու ենք՝ համաժողովրդական ընտրությամբ, թե՞ խորհրդարանի կողմից: Դրա համար հիմա խոսել այդ մասին, ես չեմ կարծում իմաստ ունի: Մոտեցումները բոլոր պարագաներում նույնն են:

Երկրորդ մասը ես շատ ավելի հստակ եմ ասել, ելնելով այն պարզ հանգամանքից, որ մարդիկ շահարկում են, ասում են՝ այս փոփոխությունն անում է, որ գնա ու դառնա: Ես էլ ասում եմ՝ ա՛յ ժողովուրդ, այսօրվա Սահմանադրությունը դրա հնարավորությունը լիուլի ընձեռնում է, ընդ որում, Ձեր եթերում մի քանի անգամ նկատել եմ, որ զրուցակիցներիդ նույն ձևով դու ես բացատրում: Իրոք, լիուլի ընձեռնում է հնարավորություն, և հեքիաթներ են պատմում՝ իրենք չունեն Նախագահի թեկնածու, իրենք չունեն սա, իրենք չունեն նա: Ես պատասխանատու հայտարարում եմ՝ եթե Սահմանադրությունը չփոխվի, մենք ունենք առնվազն 3 Նախագահի թեկնածու, որոնցից և ընտրելու ենք մեր հիմնական թեկնածուին: 3 այլ ոչ թե՝ մեկ, առնվազն՝ 3: Ժամանակը կգա, դուք կհամոզվեք իմ ճշմարտացիության մեջ, եթե այդ առիթը ունենանք: Իսկ եթե դեկտեմբերի 6-ին փոփոխություններ լինեն, հետո կխոսենք դրա մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ