23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես նախկին նախագահների տեսակետի մեկնաբանը չեմ. Սերժ Սարգսյան

Սաթիկ Սեյրանյան, «Արմենիա» հեռուստաընկերություն– Պարո՛ն Նախագահ, Հայաստանի առաջին և երկրորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը, խոսել են սահմանադրական փոփոխությունների այս նախագծի մասին, և երկուսն էլ դեմ են արտահայտվել: Օրինակ` Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ սահմանադրական բարեփոխումների նպատակը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ժամկետի երկարաձգման սահմանադրական արգելքի հաղթահարումն ու իշխող ռեժիմի վերարտադրությունն է, անվանել է այն արկածախնդրություն: Ռոբերտ Քոչարյանն այսպիսի մի բան է ասել, որ՝ կա այս նախագծում թաքնված շատ մեծ ռիսկ՝ այնպիսի զգացողություն ունեմ, որ մի նոր ղեկավարող, առաջնորդող ուժի ստեղծման փորձ է արվում և որ՝ երկիրը ունի բազում խնդիրներ, գործող Սահմանադրությունը նույնպես հնարավորություն է տալիս դրանք լուծել, այնպես որ՝ պետք չէր գնալ այս քայլին: Ինչպե՞ս կմեկնաբանեք երկու նախագահների տեսակետները:

Սերժ Սարգսյան– Սաթիկ, ես նախկին նախագահների տեսակետի մեկնաբանը չեմ և ինձ այդպիսի իրավունք չեմ վերապահում, բայց շատ բնական է, որ ես ծանոթ եմ նրանց դիրքորոշմանը և դրդապատճառներին: Հասկանում եմ, բայց չեմ ընդունում: Ինձ համար ընդունելի չեն մերկապարանոց մեղադրանքները: Ամբողջ հարգանքով հանդերձ հակառակ տեսակետներին, ես չեմ կարող ուղղակի զուտ մեղադրանք ընդունել: Երբ փաստարկներ կլինեն, փաստարկը կարող են հերքել: Կամ ես բերում եմ իմ սեփական փաստարկները, և թող հերքեն: Այսօրվա Հայաստանը 10 կամ 20 տարի առաջվա Հայաստանը չէ: Այսօրվա աշխարհն էլ 10 կամ 20 տարի առաջվա աշխարհը չէ: Աշխարհաքաղաքական վիճակն է այլ, գործընթացները դարձել են դինամիկ և որոշ պարագաներում նաև՝ դրամատիկ: Մեր հասարակությունն էլ է այլ: Մենք արդեն բավականաչափ հասուն հասարակություն ենք. 10 կամ 20 տարի առաջ անհնար էր, որ 2 առաջնային մանդատները, այսինքն` Նախագահ և Խորհրդարան, բաժանվեին տարբեր քաղաքական ուժերի միջև: Իսկ հիմա շատ իրական է դա, և տեսնելով ճգնաժամի հնարավորությունը՝ այդ մասին չխոսել ես չեմ կարող: Այսօր մենք ունենք 3 ճանապարհ.

Ճանապարհ մեկ՝ թողնել գործընթացներն այսպես զարգանան, ինչն ինձ համար ընդունելի չէ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ