23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը թեքեց նժարը

Նախագահի հարցազրույցը կտրուկ թեքեց նժարը դեպի ԱՅՈ … Երեկ երեկոյան Արմենիա TV-ի կողմից ցուցադրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ:
Նախագահին ուղղվեցին հարցեր, որոնք բավականին երկար ժամանակ քննարկվում էին երկրի հասարակության ու ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, և որոնց շուրջ էլ հիմնականում կառուցվում էին սահմանադրական բարեփոխումների հետ կապված դժգոհություններն ու քննադատությունները:

Մեկնարկած քարոզարշավի շրջանակներում այդ հարցերը բավականին էմոցիոնալ, երբեմն ոչ մասնագիտորեն, սակայն հնարավորինս մատչելի կերպով պարզաբանեցին և հիմնավորեցին «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի քարոզչական խմբերը, փորձելով համոզել կամ օգնել երկրի քաղաքացիներին, հիմնականում մարզաբնակ պարզ ու հասարակ մտածելակերպով ապրող ու երկիրը պահող մեր հայրենակիցներին, վերջնականապես կողմնորոշվելու` պե՞տք են մեզ այդ սահմանադրական փոփոխությունները, ինչու՞ հիմա, և վերջապես` իրականում ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Քննարկումներն որքան էլ արդյունավետ էին, այդուհանդերձ հասարակությունը կարծես զգում էր հստակ ու ծանրակշիռ հիմնավորման կարիք:

Քաղաքական շահարկումների ու հասարակական մտահոգությունների առարկա դարձած հարցադրումների վերջնական պատասխաններն, ի վերջո, տվեց երկրի ղեկավարը: Ամենաքննարկված ու ամենասուր հարցերն ստացան իրենց հիմնավորված ու սպառիչ պատասխանները: 

Ու այդ հարցերի պատասխանը տվեց արցախյան պատերազմն անցած ու հայկական երկու պետությունների ռազմական ու անվտանգության կառույցները տարիներ շարունակ ղեկավարած և այսօր էլ երկրի անվտանգության թիվ մեկ պատասխանատու հանդիսացող անձը, ասել է թե` մարդ, ով արագ ու անկանխատեսելի զարգացումներով փոփոխվող աշխարհում հենց անմիջական է շոշափում աշխարհաքաղաքական զարգացումների տարածաշրջանային զարկերակն ու առավել սուր է տեսնում երկիր առջև ծառացած մարտահրավերներն ու հնարավոր զարգացումները:

Նախագահի կողմից տրված հստակ պատասխաններն ու հանրամատչելի հիմնավորումներն անշուշտ կունենան իրենց արդյունքը, ինչն էլ կարտացոլվի առաջիկա կիրակի տեղի ունեցող հանրաքվեի ընթացքում:

Արմեն Գևորգյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ