07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Կգրոհեն» ԿԸՀ-ի շենքը

Ազատության հրապարակում շարունակվում է «Նոր Հայաստան» փրկության ճակատի հանրահավաքը: Henaran.am-ի հետ զրույցում «Նոր Հայաստան» ընդդիմության միացյալ շտաբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ հանրահավաքի վերջում իրենք մտադիր են երթով գնալ դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից պահանջել չկեղծել հանրաքվեն: Նրա փոխանցմամբ՝ փրկության ճակատի խորհրդի անդամները կվերադառնան Ազատության հրապարակ, մի մասը կգիշերի, իսկ մյուս մասը առավոտյան կգա և կմիանա նստացույց անողներին:

Նա տեղեկացրեց, որ ելույթով հանդես են գալու ընդհանուր թվով 13 հոգի: «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նույնիսկ իր ելույթով կոչ արեց վաղը ակտիվորեն մասնակցել Ազատության հրապարակում սպասվելիք «Ոչ»-ի հավաքին: Նա խոսնացավ, որ հետագայում ավելի հետաքրքիր զարգացումներ կունանան: Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ օր օրի ավելի է մեծացնելու այս քաղաքացիական անհնազանդության ծավալները ու երկրում ստանալու ենք փոփոխություններ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ