19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Պատիվ ունեցա ՀՀԿ-ին ուղղված ծաղիկները նվիրել Օսիպյանին»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Ազատության հրապարակում  խոսեց՝  երեկ ՀՀԿ-ի դիմաց ծաղիկներ դնելու իր փորձի մասին և շեշտեց, թե ժողովրդից նկատողություն է ստացել վարդեր դնելու համար, քանի որ ժողովուրդը մեխակ էր պահանջում:

«Փորձ արեցի ծաղիկները դնել Կառավարության մոտ, սակայն վազեց Օսիպյանը, և ես պատիվ ունեցա ՀՀԿ-ին ուղղված ծաղիկները նվիրել Օսիպյանին, ով էլ շնորհակալություն հայտնեց»,- նշեց «Ժառանգության առաջնորդը:

ՐաֆՖի Հովհաննիսյանն ընդգծեց, որ ոստիկանության երեկվա գործողություններից հետո իշխանությունները պետք է ամաչեն խոսել Սահմանադրական արժեքների մասին: Նա պնդեց, որ հետայսու ՀՀ ժողովրդական սահմանադրական իշխանությունը գտնվելու է Ազատության հրապարակում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ