23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պերմյակովին չկարողացան կանխել, էս մարդկանց եկան ու կանխեցին

«Ինքը իրողությունը , դեպքը , ձերբակալությունը գոնե մինչև ոստիկանության հայտարարությունը անըբռնելի էին:  Շատ տարօրինակ էր, որ ոչ պաշտոնական աղբյուրից արտահայտվեց : Թոռնուհուս դպրոցից տուն էին թողել, ասելով, որ տեռոր է եղել: Ինչ-որ Գագիկ Շամշյան ֆոտոներ տարածեց: Ինչ-որ տարօրինակ բան կար այս ամենում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված քննարկմանն, անդրադառնալով Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը ահաբեկիչներ հայտարարելու հանգամանքին,  ասաց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը:

Ավետիքյանի խոսքով՝ հասարակությունը ամբողջը իմացավ կասկածելի ձևով. « Հայաստանում իշխանությունների հանդեպ անվստահություն կա և այդ անվստահությունը ունի իր տրադիցիոն պատճառները: Այդ պատճառով էլ լուրը երկակի ընդունվեց»:

Ում էր հարկավոր ստեղծված իրավիճակը և ահաբեկիչների վնասազերծման պատմությունը և ըստ էության ինչ էր դա.

«Պետք է նկատի ունենալ երկու հանգամանք, մեկը Սահմանադրության բարեփոխումների պահն է, բացի այդ չմոռանանք, որ ամբողջ աշխարհում տեռորիզմի մասին է խոսվում և թանձր մթնոլորտում սա սպասելի էր»,-մեկնաբանեց  «Ազգ» օրաթերթի խմբագիրը

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանն էլ նկատեց, որ Նորք-Մարաշի դեպքերը բազմաթիվ խոսակցությունների առիթ դարձան. «Որովհետև այդ տեսարանները, որ մենք տեսանք, իրոք տարօրինակ էր, կան կարծիքներ, որ դա թատրոն էր: Գուցե խնդիր էր դրված աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում անվտանգության համակարգը լավ է գործում: Ոնց է Պերմյակովին չկարողացան կանխել, էս մարդկանց եկան ու կանխեցին»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ