23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Թող թե՛ «այո»-ն անցնի, թե՛` «ոչ»-ը»

Արդեն մի քանի օր է` մեկնարկել է «Այո կամ Ոչ» ռեալիթի շոուն, որի ընթացքում քաղաքական գործիչները, հասարակական ակտիվիստները, ՀԿ ներկայացուցիչները Հայաստանի տարբեր մարզերում իրապատման եղանակով քարոզարշավ են իրականացնում: Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանի հետ` պարզելու՝ ինչպիսին է մարդկանց տրամադրվածությունը հեռավոր մարզերում՝ սահամանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ:

«Ժողովուրդը, ճնշող մեծամասնությամբ, դեմ է սահմանարդական բարեփոխումների հանրաքվեին և բավական մարտական են տրամադրված: Հանդիպումների ժամանակ «այո»-ի կողմնակիցները բավական ծանր վիճակում են հայտնվում. ժողովուրդը տալիս է այնպիսի հարցեր, որոնց հարցերը չենք կարողանում գտնել»,- մեզ հետ զրույցում ասաց Մկրտչյանը:

«Հայազն» կուսակցության անդամը նշեց, որ գյուղերում «այո»-ի կողմնակիցները հիմնականում գյուղապետերն են, գյուղապետարանի աշխատակիցները և դպրոցի տնօրենները. «Հասարակ գյուղացիների մեջ դժվար է «այո»-ի կողմնակիցներ գտնելը»:

Henaran.am-ի այն հարցին, թե ի՞նչ զվարճալի դեպքեր են գրանցվել ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ, Մկրտչյանն արձագանքեց. «Շիրակի մարզի մի բնակիչ ուզում էր, որ հանրաքվեի ժամանակ թե՛ «այո»-ն անցնի, թե՛ «ոչ»-ը. միայն թե երկրի վիճակը լավ լինի»:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ