19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պայթունավտանգ իրավիճակ ՀՀԿ գրասենյակի մոտ /վիդեո/

Այս պահին «Նոր հայաստան» հանրային փրկության ճակատի երթը հասել է Երևանի Հանրապետության փողոց: Այստեղ երթի մասնակիցներին դիմավորել են ոստիկանական պատնեշով: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ` իրավիճակը այս պահին պայթունավտանգ  է:

Րաֆֆի Հովհաննիսյանը իր հետ ծաղիկներ է բերել, որոնք ուզում է դնել ՀՀԿ գրասենյակի մուտքին: Ոստիկանները թույլ չեն տալիս: Ժիրայր Սեֆիլյանը խորհուրդ է տալիս շրջանցել գրասենյակը և երթը շարունակել այլ ճանապարհով, սակայն ժողովուրդը անդրդվելի է:

Նշենք, որ երթը գլխավորում են Հիմնադիր խորհրդարանի անդամները և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Երթի մանսակիցներն իրենց հետ տանում են ՀՀ եռագույններ, «Պայքարը կյանք է, անտարբերությունը՝ մահ», «Ազգը կամ տականքը» գրությամբ պաստառներ:

Երթից հետո կազմակերպիչները նախատեսում են շուրջօրյա հանրահավաքներ սկսել Ազատության հրապարակում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ