03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Հանրահավաքը կշարունակվի Ազատության հրապարակում

Մոտ երկու ժամ Հանրապետության փողոցում մնալուց և  բարձրախոսները ավտոմեքենայից դուրս բերելու ապարդյուն փորձերից հետո սահմանադրական  փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստանի» շարժման մասնակիցները որոշեցին ավտոմեքենան թողնել Հանրապետության փողոցում եւ շարունակել երթը:

Ցուցարարների մի խումբը, այնուամենայնիվ, շարունակում է  մնալ ոստիկաններով շրջապատված մեքենայի մոտ:

Ցուցարարներն այս պահին առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ շարունակում են երթը Մաշտոցի պողոտայով ,նրանք շարժվում են դեպի Ազատության հրապարակ:

Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ երթի ավարտից հետո հանրահավաքը կշարունակվի Ազատության հրապարակում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ