09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ապագայի համար պայքարը սկսված է. Արմեն Մարտիրոսյան/վիդեո/

«Մենք բոլորս մեկ ընտանիքից չենք բայց մենք բոլորս մեկ հալից ենք», այսպես սկսեց իր ելույթը  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան»-ի հրավիրած հանրահավաքի  ժամանակ:

Նա մասնակիցներին կոչ արեց շուրջօրյա հանրահավաքի ու երթի ժամանակ խուսափել ոստիկանների հետ բախումներ հրահրող սադրիչներից:

«Ոստիկանները մեր եղբայրներն են, մեր հարազատները, թույլ չտաք իշխանությունների իրենց սադրիչների միջոցով հրահրել ժողովուրդ-իշխանություն  բախումներ: Ոչ մեկ մատով չկպչի ոչ մի ոստիկանի»,- իր ելույթում հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության» ներկայացուցիչը միաժամանակ դիմեց ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ հիշեցնելով, որ հանրահավաքի մասնակիցներն իրենց հարազատներն են ու ընկերները, պայքարում են նաեւ իրենց ապագայի համար՝ կոչ անելով չկատարաել իշխանությունների ապօրինի հրահանգները:

Արմեն Մարտիրոսյանը նաև կոչ արեց ուշադրություն չդարձնելով եղանակային պայմաններին եւ անհարմարություններին՝ պայքարել իրենց ապագայի համար:

Մանրամասները` քիչ անց տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ