ՀԱԿ-ը դիմում է ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին
«Դեկտեմբերի 3-ին «Չեք անցկացնի» շարժումը, որին միացել են ՀԱԿ-ը և ՀԺԿ-ն, կուժեղացնի Ազատության հրապարակում սահմանադրակասն փոփոխությունների դեմ շուրջօրյա հավաքներ սկսած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը»,-այսօր` դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում «Նոր Հայաստանի» հրավիրած հանրահավաքին հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
Կարապետյանը ներկայացրեց «Չեք անցկացնի» նախաձեռնության ուղերձը.
«Իշխանությունները հենց սկզբից տարածում էին այն թեզը, որ ոչի շարժումը պառակտված է և միասնական չէ, նրանց ասածների մեջ կա միայն մեկ ճշմարտություն `« ոչ»-ի շարժումը դարձել է բազմազան, տարածվել, եւ հիմա ողջ հայ ժողովուրդն է `«ոչ» ասում այս իշխանություններին»:
Վլադիմիր Կարապետյանը դիմեց «այո»-ի ճակատում հանդես եկող ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին:
«Հանրապետականից մենք ամեն ինչ սպասում ենք, սակայն ինչու՞ չեն արձագանքում Հանրապետականի նորաթուխ գործընկերները` Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն, չէ՞ որ նրանք ասել են, որ անելու են ամեն ինչ, որ հանրաքվեն լինի օրինական եւ արդար»: