24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Մակեյանը ճանաչում է ահաբեկիչներից 4-ին/վիդեո/

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի  խորհրդի անդամ Պետրոս Մակեյանը այսօր` դեկտեմբերի 1-ին սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Նոր Հայաստան»-ի հանրահավաքին, անդրադառնալով` Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբավորմանը` նշեց, որ  շտապել են կապել այդ խմբավորումը «Նոր Հայաստան»-ի հետ, նշելով , որ այնտեղ սիրիահայեր կան ու սիրիահայերը կարծես թե վտանգավոր են.

«Մեզ զարմացնում է ոստիկանապետի ագրեսիվությունը,թե ինչու իրեն չեն հավատում: ԱԱԾ ներկայացուցիչը այս խմբավորմանը համեմատեց հոկտեմբերի 27-ի խմբավորման հետ, Աշոտյանը նշեց, որ այդ երեխաները անապահով ընտանիքներից են, բայց հենց անապահով ընտանիքների երեխաներն են այսօր սահման պահում»:

Մակեյանը հայտարարեց` ձերբակալված խմբի 4 անդամները իր ծննդավայր Շիրակի մարզի Փանիկ գյուղից են. «Նրանց ծնողներին ճանաչում եմ: Նրանք ընդունակ չեն հանցավոր գործողությունների: Բոյաջյան Տիգրանի հարազատները մասնակացել են պատերազմին կամավոր: Ես երբեք չեմ հավատա, որ նրանք կարող են մեր ազգի կամ երկրի նկատմամբ ահաբեկչություն անեն»:

Մանրամասները`  տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ