22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարելն անիմաստ է. Տիգրան Կարապետյան

«Պետք է պայքարել ընդհանուր անարդարությունների, այլ ոչ թե սահամանադրական բարեփոխումների առաջարկվող նախագծի դեմ»: «Հայացք» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարպետյանը: Կարապետյանն այն կարծիքին է, որ Հանրապետական կուսակցությունը ուզում է երկարացնել իր կյանքը: «Այս կուսակցությանը հաջողվելու է անել այն, ինչ ուզում, քանի որ ինչքան էլ որ […]

Հակառակ Ստեփանակերտի քաղաքապետարանի որոշման հրապարակ են դուրս եկել երեխաները (ֆոտո)

Չնայած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած դժբախտ միջադեպի հետևանքով Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումները քաղաքապետարանի կողմից չեղյալ են հայտարարվել, այնուամենայնիվ, ավանդույթի համաձայն, մայրաքաղաքի Վերածննդի հրապարակ են դուրս եկել մանուկները, գրում է artsakhpress.am-ը: Նրանք գետնին գունավոր կավիճներով նկարել իրենց երազանքները… Լուսանկարները` artsakhpress.am-ի

Տեղեկատվության անվտանգության մասնագետը զգուշացնում է /վիդեո/

Տեղեկատվության անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը տեղեկացնում է, որ ի սկզբանե  բիզնես անելու համար ստեղծված հայկական կայքերը որդեգրել են սխալ ինֆորմացիա տարածելու քաղաքականություն և հարկավոր է նման լրատվամիջոցներից  զգուշանալ. «Այսինքն` Ուկրաինական իրականության կամ Սիրիայի պատերազմի տեսանյութերը տեղադրվում են իբրև հայկական կամ ադրբեջանական հակամարտություն պատկերող կադրեր»,-մեկնաբանեց Քոչարյանը այսօր, սեպտեմբերի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ: Բլոգերը նշեց, որ […]

Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊԲ

Երեկ` սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած հերթական առճակատման արդյունքում ադրբեջանական կողմը տվել է 3, իսկ հայկական կողմը` 7 կորուստ, ինչպես արդեն հաղորդել ենք, ոչ միայն չէր համապատասխանում իրականությանը, այլև իր սովորության համաձայն, պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել […]

ՃՏՊ` Երևան-Արմավիր ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Սեպտեմբերի 28-ին` ժամը 20.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես»  և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին տեղեկացնում է ստիկանության լրատվական ծառայությունը: «Մոսկվիչ»-ի վարորդը, «Մերսեդես»-ի վարորդը և  ուղևորը՝ 1974 թ. ծնված Էդիկ  Սաժումյանը,   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Է. Սաժումյանը, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:

«Բա հու՞վա ինձ ղրկալ … մեկա մինչև չմեռնենք չեն հավատա ».

Օգտատեր Արշակ Զաքարյանը մարտական գործողությունների կիզակետից գրում է. «Մարտական գործողությունների ժամանակ, առաջին գծում անմիջական խնդիր կատարող շարքայիններից մեկը անընդհատ ինձ խնդրում էր որ իրեն չնկարեմ, խուսափում էր և տեսախցիկից և ֆոտոապարատից: Հետագայում պարզեցի որ Արցախի հերոս գեներալի` շատ բարձր պաշտոնյայի որդի է: Սկզբից զարմացա` դե ականջներս լսել ու սովորել է, որ «միայն աղքատների երեխեքն են […]

Չգիտեի` աղոթեմ, թե պարեմ. Հռոմի Պապն ու Շակիրան, Պուտինն ու Օբաման /վիդեո/

ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Գի Մունն ընդունելություն է կազմակերպել նախագահների համար գագաթնաժողովից հետո, որի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միասին բաժակ են բարձրացրել, իրար ձեռք սեղմել, հայտնում է РИА Новости-ն: Օբամայի եւ Պուտինի մեջտեղում ընդունելության ժամանակ նստած է եղել հենց Բան Գի Մունը: Օբաման բաժակաճառ է ասել, որի ժամանակ կատակել […]

Քրիստինե Պեպելյանը պաշտոնապես հայտարարում է

Քրիստինե Պեպելյանն իր ֆեյսբուքյան հանրագրում գրում է. «Էրեբունի-Երևան» տոնակատարություններից գոյացած ողջ հոնորարս կփոխանցեմ Բաղանիսի գյուղապետարան: Ես՝ որպես հայ մարդ, որպես երգչուհի ու որպես «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների մասնակից չկարողացա անմասն մնալ արդեն քանի օր համացանցում քննարկվող թեմայից: Իմ կարծիքով Երևանի քաղաքապետարանից ինչ որ բան պահանջելը այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նման միջոցառումների հետ կապված աշխատանքները իրականացվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի