24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազատ վիզային ռեժի՞մ Հայաստանի համար. 168 ժամ

ԵՄ-ն Հայաստանին պետք է տրամադրի ազատ վիզային ռեժիմ, ինչը երկարաժամկետ գործընթաց է, սակայն Հայաստանի քաղաքացուն հնարավորություն կտա մոտիկից ճանաչել Եվրոպան եւ այդ արժեքային համակարգը։ «168 ժամ»-ի հետ զրույցում նշել է  Արեւելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի (Վիլնյուս) ներկայացուցիչ, լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ այս տարեվերջից սկսվող բանակցություններին։ Նրա խոսքով՝ սա կօգնի քաղաքացուն, հետեւաբար՝ նաեւ իշխանությանը՝ ճիշտ […]

«Մանվելն է, թող խոսի». Առավոտ

Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը գեներալ Մանվելի անդրադարձը ազատամարտիկների ծեծին համարում է մասնավոր կարծիք, որը Մանվել Գրիգորյանն իր շրջապատի համար արեց: «Ազատամարտիկներին կհասցնեն այն աստիճանի, որ ազատամարտիկները սաղի գլուխը կդնեն գետնին, կջարդեն նաև հակառակ արտահայտություններ անողների գլուխները: Գալիս է նժդեհյան ժամանակաշրջանը, լիարժեք հայի ավյուն ունեցող մարդկանց վրա պետականորեն քշում են ամեն եղանակներով, մարդիկ, որոնք ստրկամիտ չեն ու […]

Հերթը հասավ Արփինե Հովհաննիսյանին. Ժամանակ

Վերջերս Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեմ Վարչական դատարան հայց ներկայացրած փաստաբան Հակոբ Ճարոյանը նույն՝ խարդախության գործի շրջանակներում դատի է տվել արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին և դիմել Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել վճռաբեկ դատարանի մի քանի դատավորների դեմ, քանի որ փաստաբանի պնդմամբ՝ նրանք կայացրել են ակնհայտ անհիմն դատական ակտ։ Փաստաբանը պատրաստ է ապացուցել, […]

Եթե մտածում եք՝ 21 րդ դարում Աստծո պատվիրանները պահելը դժվար է

Եթե մտածում եք, թե 21-րդ դարում Աստծո պատվիրանները պահելը դժվար է, ապա փորձեք սկզբի համար գոնե միայն ձեր միտքը մաքուր պահել: Նույնիսկ երբ ձեր մտածողության մեջ վատ մտքեր ներթափանցեն, ձեր սրտում մի համաձայնվեք դրանց հետ: Ասեք. «Տեր Հիսուս Քրիստոս, իմ սիրտը համաձայն չի այս մտքի հետ: Օգնիր ինձ հեռացնել»: Տեսեք ինչպես շուտ կհեռանա վատ միտքը […]

Միայն Աստված գիտե այս Տիեզերքի նպատակը. մեծերը` Աստծո մասին

«Վերջին ժամանակներս ես նորից սկսեցի կանոնավոր եկեղեցի հաճախել: Իմ մեջ առաջ եկավ նոր նպատակ. հասկանալ, թե միլիոնավոր մարդկանց համար որն է քրիստոնեության ձգողության, գրավչության և զորության գաղտնիքը, այն էլ այն դեպքում, երբ Քրիստոսի հարությունից անցել է արդեն 2000 տարի: Թեև դժվար թե այս ամենն ամբողջությամբ երբևէ հասկանալի դառնա ինձ համար, այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ […]

Գիտակցության չգալով՝ մահացել են

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 69/5 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել երկու քաղաքացու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հոկտեմբերի 29-ին, ժամը 16.55-ին, 1977 թ. ծնված Մհեր Մկրտումյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Իսկ սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի էր ենթարկել […]

«Իմ կամ քո վրա մնալ չկա»

Նույնականացման քարտերի վերաբերյալ օրենքի նախագիծը դրական եզրակացություն էր ստացել կառավարության կողմից, կառավարությունը որևէ առարկություն չի ներկայացրել: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց օրենքի համահեղինակ, ՀՀ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: «Աժ կանոնակարգ օրենքի 55 հոդվածի համաձայն` եթե օրենքի հեղինակները պատգամավորներն են, իսկ ինչպես գիտեք օրենքը հեղինակել եմ ես, ՀՀԿ-ականներ Գագիկ Մելիքյանըև Արտակ Դավթյանը: Կառավարության […]

Կոլեգիայի նիստի մասնակիցներին առաջադրվել են որոշակի խնդիրներ

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում  կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հիման վրա ՀՀ ԶՈՒ զարգացման 2016-2020թթ. շրջափուլի նախապատրաստական աշխատանքների, զարգացման պլանի հիմնական ուղղությունների քննարկմանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցել են ԼՂՀ պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչները: Այս մասին […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան աշխատանքային այցի շրջանակներում այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Սերժ Սարգսյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ ավանդական բարիդրացիության, երկու երկրների բարեկամ ժողովուրդների միջև պատմական հենքի վրա խարսխված միջպետական շփումները, այդ թվում` Հայաստանի և Վրաստանի կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը լուրջ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու […]

«Ոչ»–ի ճակատի հանրահավաքն ավարտվեց. երթը չկայացավ

Սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերի ձևավորած «Ոչ»–ի  ճակատի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա նոյեմբերի 20-ին` ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված  հանրահավաքի ավարտին հայտարարեցին «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամները: Նախապես պլանավորված երթը, որը պետք է տեղի ունենար այսօրվա հանրահավաքի ավարտին քաղաքի կենտրոնական փողոցներով, տեղի չունեցավ անձրեւի պատճառով: Նշենք, որ «Ոչ»-ի ճակատին միացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի