20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Գյուղում չեն հավատում. նոր մանրամասներ Կոթիի բնակչուհու անհայտացումից

«Շատ լավ կին է Լուսիկ տատը, շատ հրաշալի ընտանիք ունի, շնորքով տղա ունի, որին բոլորը հարգում են»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչներից մեկը:

Բնակչի փոխանցմամբ՝ Լուսնիկ Աբովյանը գնացել է հարևանի տուն՝ պանիր բերելու, հարևանը նշել է, որ մի քիչ զրուցել են ու Լուսիկ տատը դուրս է եկել իրենց տանից:

Գյուղում  ոչ ոք չի կարող ասել, թե ո՞ւր է անհետացել տարեց կինը:

Նշենք, որ տեղեկատվություն է տարածվել, որ  Կոթիի 73-ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝  հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Գործակալությունը մասնավորապես հայտնում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականին ծնված), ով նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանում հատել է սահմանը:

Տարեց կնոջը ձերբակալել են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները:

Նշվում է, որ նրա հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերի համաձայն ու համապատասխան պրոցեդուրաներից հետո կնոջը կհանձնեն հայկական կողմին:

«Մենք չենք ուզում հավատալ, որ Լուսիկ տատը կարող էր սահմանը անցնել, թեկուզ սխալմամբ, մի բան էն չի, բայց ի՞նչ դեռ հնարավոր չէ ասել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ