19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվայում կանցկացվի Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովը

Նոյեմբերի 10-ին Վ.Ի.Կուլակովի անվան Կուլակովի անվան Մանկաբարձության,գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնում կմեկնարկի Հայ-ռուսական առողջապահական երկրորդ համաժողովը, որին մասնակցելու նպատակով  Մոսկվա է մեկնել  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտոնւմ է ԱՆ լրատվական ծառայությունը:

Համաժողովի բացմանը հաջորդող պլենար նիստերում Հայաստանի և Ռուսաստանի առաջատար մասնագետները կքննարկեն մոր եւ մանկան առողջության ոլորտի, վերարտադրողական առողջությանը, ԵԱՏՄ անդամակցության հետ կապված դեղերի շրջանառությանը, ինչպես նաեւ առողջապահական բարեփոխումներին, շարունակական զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Հանգամանալից անդրադարձ կկատարվի նաև առողջ ապրելակերպին և սննդակարգին, ծխախոտի և ալկոհոլի դեմ պայքարին,  ինչպես նաև էկելտրոնային առողջապահությանը և  հեռաբժշկությանը:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս համաժողովի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև  կստորագրվի փոխըմբռնման հուշագրեր:

Նշենք, որ Հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովն անցկացվել է 2014թ. Երևանում, որին մասնկացելու նպատակով Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի գլխավորած պատվիրակությունը:

Երկու երկրի նախարարությունների միջև դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հավելումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաեւ առողջապահական համակարգերի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում ստորագրվել էր փոխըմբռնման  հուշագիր:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ