31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 27-ը ինչ-որ ժամանակ հետո կբացահայտվի. Գալուստ Սահակյան

Աժ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ, որ ամեն անգամ ցավ է ապրում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցածի համար, քանի որ «այդ իրողությունը բավականաչափ փխրուն դարձրեց պետականության հիմքերը»: «Չնայած դրան` պետք է ուժ գտնենք, որպեսզի մեր վշտի և ցավի մեջ կարողանանք հնարավորինս ամրության եզրեր գտնել: Այն ոգին, որը  մենք տիրապետում ենք, պետք է […]

Ոստիկանությունը հրապարկել է

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներն արդեն հրապարակվել են: Ոստիկանության կայքում հասանելի են ցուցակների նախնական տարբերակները՝ ըստ ընտրատեղամասերի: Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Տվյալները տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ։ Նշենք սակայն, որ իրավապաշտպան որոշ կառույցներ հայտնում են, որ ընտրողների նախնական ցուցակում անճշտություններ կան: Ըստ վերջիններիս՝ ընտրողների ցուցակն ուռճացված է և հաճախ […]

«Ալեքսանյան Սամոյի փողերից սաղ էլ օգտվում են»

Գեներալ Մանվելը հերքում է տեղեկությունները, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ իր հարաբերությունները վատացել են: «ԵԿՄ վարչության անդամ է, հայ մարդ է, վատը ո՞րն է, ես քո հետ վա՞տ եմ: Ախր էնպիսի բան եք ասում»,- այսօր՝ հոկտեմբերի 27-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց գեներալ-լեյտենանտ  Մանվել Գրիգորյանը: Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, […]

Գրետա Մայրիկը չի այցելել որդու շիրիմին /Ֆոտո/

Այսօր, ի տարբերություն անցած տարիների, Եռաբլուր պանթեոնում սպարապետ Վազգեն Սարգսյանի  շիրիմին հարգանքի իրենց տուրքն են մատուցել միայն գեներալներ Մանվել Գրիգորյանը, ԼՂՀ ՊԲ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը և ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը: Սպարապետի շիրիմին ծաղկեպսակներ կան նաև ՀՀ կառավարության և ԱԺ անունից, սակայն պատկան մարմինները դեռևս չեն այցելել Եռաբլուր: Henaran.am-ի հետ զրույցում Եռաբլուր […]

16 տարի անց՝ կրկին մառախուղի մեջ

Ազգային Ժողովի՝ մառախուղների մեջ հազիվ նշմարելի շենքն 16 տարի առաջ էլ անհայտացել էր մառախուղի մեջ: Սակայն այն ժամանակվա մառախուղը ոչ միայն բնության լացուկոծից առաջացած մառախուղ էր, այլ մի անսովոր, մահահոտ ու մահաբեր մառախուղ: Ոճրագործի ձեռքով գլխատվել էր ՀՀ իշխանական վերնախավը՝ հանձին ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի, 6 պետական գործիչների ու ԱԺ պատգամավորների: Ոճրագործության պատճառով վիրավորվել էր […]

Ինչքա՞ն կշարունակվի անձրևային եղանակը

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-31-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Սահմանից շնորհակալություն Քրիստինե Պեպելյանին. Ժողովուրդ

Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ երգչուհի Քրիստինե Պեպելյանը գյուղին նվիրաբերել է 600 հազար դրամ գումար. «Շնորհակալություն Քրիստինեին` մեր կողքին լինելու եւ օգնելու համար: Գումարը կօգտագործենք գյուղի գիշերային լուսավորության ցանցն ընդլայնելու նպատակով»,-նշեց համայնքապետը: Հիշեցնենք, որ երգչուհին ավելի վաղ հայտնել էր, որ «Էրեբունի-Երեևան 2797» տոնակատարության մասնակցության իր հոնորարը նվիրաբերելու է սահմանամերձ […]

«Ժողովուրդ, էս ամենը լուրջ չընդունեք, ես Դեմիրճյանը չեմ». Իրավունք

Օրերս ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրն էր: Թերթը նշում է, որ Սոս Սարգսյանը ոչ միայն մեծ դերասան էր, այլեւ մեծ գրող ու հրապարակախոս, թեպետ իր գրած եւ հրատարակած գրքերի մասին խոսում էր իրեն բնորոշ համեստությամբ. «Ժողովուրդ, էս ամենը լուրջ չընդունեք, ես Դեմիրճյանը չեմ: Ուղղակի ապրել եմ այնպիսի […]

Գարեջուր խմելու /վիդեո/

Արձակագիր, հրապարակախոս, «Գարուն» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանը «Գարուն»-ի հետ կապեց ապագա Սպարապետին: Երիտասարդ տղայի աչքերում նա տեսավ հավատ ու անսահման համարձակություն: Մերուժան Տեր-Գուլանյանը կարող է ժամերով պատմել Վազգենի մասին: Պատմությունները հաջորդում են իրար՝ հայրենանվեր հայորդու մասին, ում մեջ մարդկայինը հայրենիքին շաղկապվող արժեքներն են: «Վազգենը հրավիրեց մեզ իրենց տուն: Ասեց՝ համ ֆուտբոլ կխաղանք, համ էլ […]

Շինարարական կռունկն ընկել է մեքենայի վրա․ զոհերի թվում մեկ տարեկան երեխա կա /վիդեո/

Օմսկում ողբերգություն է տեղի ունեցել։ Շինարարական կռունկն ընկել է մեքենայի վրա, որում ամուսիններ էին՝ իրենց երկու երեխաների հետ։ Ամուսինները եւ նրանց մեկ տարեկան երեխան տեղում մահացել են, մյուս երեխան՝ 8-ամյա աղջիկը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է, որ մահացել է եւս մի հոգի, ում ինքնությունը դեռ պարզ չէ։ Կռունկավարը եւս ծանր վիճակում տեղափոխվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված