16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Վայելեք լավագույն շրջանը․ այսօր երիտասարդների միջազգային օրն է /վիդեո/

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, աշխարհը նշում է Երիտասարդության համաշխարհային օրը։

1945 թվականի հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիան։ Պատմական այս համաժողովը հրավիրվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարելու նպատակով ձևավորված Երիտասարդների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ:

Առաջին անգամ այս համաժողովին հավաքվել էին միջազգային երիտասարդական շարժման ներկայացուցիչներ, որոնք համախմբում էին 63 ազգությունների երիտասարդների։ Համաժողովից հետո ամբողջ աշխարհում նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության օր:

Այս օրը նշվում է որպես երիտասարդների համախմբվածության և համերաշխության տոն՝ ևս մեկ անգամ հիշեցնելով երիտասարդների ուժի և նրանց՝ ապագան կառուցելու մեծ ցանկության մասին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ