06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռակով վարակված են` այդ կարտոֆիլն ուտել չի կարելի. 168 ժամ

Արագածոտնի 4-5 գյուղերում ոռոգման ջրի վիճակը շարունակում է աղետալի մնալ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը ահազանգեց, որ վերջին տարիների ընթացում այս տարածքը սնուցող միակ գետը՝ Գեղարոտը, խիստ աղտոտված է և տարեցտարի ավելի շատ մշակվող հողատարածքներ են շարքից դուրս գալիս:

«Եթե անցած տարի 100 հեկտար էր աղտոտված, ապա այս տարի ավելի շատ է, անցած տարի մեկ գյուղ էր, այս տարի մի քանի գյուղ, հողերը ռակով հիվանդացել են, որովհետև ջրի որակն է այդպիսին: Ոռոգման ջուրն անցնում է ՀԷԿ-երի խողովակներով, որոնց վերջնամասում դուրս գալով չի հասցնում մաքրվել: Ոչ թե ՀԷԿ-երն են աղտոտել ջուրը, պարզապես անհրաժեշտ ուսումնասիրություն չի կատարվել, թե որտեղ ջուրը մտցնել խողովակ, որտեղ ջուրը բաց թողնել խողովակից: Սելավատարը, որ գալիս է ոռոգման համար են օգտագործում, Ապարանի ջրամբար է լցվում և այդ ջուրն աղտոտված է, որովհետև անցնում է ապարներով, որտեղ կեղտոտվում է և մտնում է խողովակ ու այլևս չի մաքրվում: Միգուցե ՀԷԿ-երը մի քիչ վերևից վերցնեին ջուրը, կամ մի 50 մետր ներքևից, որ ջուրը պարզապես մաքուր խողովակ մտներ»,- ասաց Լ. Խաչատրյանը:

Ըստ նրա՝ աղտոտված հողատարածքները գործածության համար այլևս պիտանի չեն. «Այսօր հողերը ռակով վարակված են, և չի էլ բարձրաձայնվում այդ մասին: Իսկ դա նշանակում է, որ այդ կարտոֆիլն ուտել չի կարելի, ցանել չի կարելի, այդ բերքը տեղափոխել չի կարելի: Տանես մի այլ տեղ ցանես, այդ հողերն էլ կվարակվեն: Իսկ վերահսկողություն չկա, որպեսզի չտարվեն, և տարածումն անխուսափելի է: Հիվանդ հողի հիվանդ բերքից մարդիկ էլ կհիվանդանան, ամեն հիվանդություն էլ կարող է առաջանալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ