31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձեզ վրա խաբար չկա. Լևոն Զուրաբյան

Հայտարարությունների ժամին, երբ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց Լևոն Զուրաբյանի անունը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հազիվհազ ու անշտապ մոռեցավ ամբիոնին: Այդ ժամանակ Հերմինե Նաղդալյանն ասաց. «պարոն Զուրաբյանը, չուզելով եք գալիս»: Ինչին ի պատասխան Զուրաբյանը վրդովվեց՝ ասելով. «Լավ էլ ուզելով եմ գալիս, պարզապես ձեզ վրա խաբար չկա»: Իր ելույթում Զուրաբյանն անդրադարձավ «ո´չ»-ի ճակատի հանդիպումներին, խոսեց այն […]

Սարսափ․ շները հոշոտել են 2 տարեկան երեխային

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել ՌԴ Պյատիգորսկ քաղաքում։ Երկու շուն՝ պիտբուլներ, հոշոտելով սպանել են 2 տարեկան երեխայի, հայտնում է РИА Новости-ն։ Ինչպես հայտնի է դարձել, երեխան քնած է եղել, երբ մայրը կարճ ժամանակով տնից դուրս է եկել՝ մեծ աղջկան դպրոցից բերելու։ Երեխան արթնացել է եւ տնից դուրս եկել, որտեղ էլ տղայի վրա հարձակվել են շները։ […]

Չէր խոսում Սպարապետի մասին.Սմբատ Այվազյանի որդին էլ լռեց /վիդեո/

Եռաբլուրը  մի տեսակ խաղաղ էր,  ու այդ խաղաղությունը, արյան գնով ձեռք բերված հպարտության նման  արդարացի էր թվում  այսօր՝ հոկտեմբերի 27-ին : Անձրև ու խաղաղություն: Դիմացս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրմաքարը, հոգուս մեջ աղոթք ու հերոսապատում … Սպարապետից աջ՝ Սմբատ Այվազյանի շիրմաքարն է ու տխուր հայացքով երկու երիտասարդ փնջերով մեխակներ գրկած մոտեցան շիրմաքարին: «Մեծն Տիգրան»  աշխարհազորի ղեկավար, պետական […]

Եղանակային նոր անակնկալներ առաջիկա օրերին

Անընդհատ տեղացող անձրևը  և հանրապետության որոշ մարզերում  թաց ձյան տեսքով տեղումների առնչությամբ Henaran.am –ը զրուցեց  ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ տեղումների քանակը Հայաստանի առանձին հատվածներում, մասնավորապես՝ Երեւանում, Գյումրիում եւ Արմավիրում, արդեն կազմում է ամսեկան նորմայի կրկնապատիկը: Սուրենյանը փաստեց, որ ձմռան խստության կամ մեղմության հետ կապված կանխատեսումները պատրաստ կլինեն նոյեմբեր ամսին: […]

Կարդինալը կոտրել է ոտքը՝ Հռոմի պապին ողջունելիս

93-ամյա ֆրանսիացի կարդինալը հայտնվել է հիվանդանոցում Սուրբ Պետրոսի տաճարում կիրակնօրյա պատարագից անմիջապես հետո։ Հոգեւորականը կոտրել է ոտքը, երբ բարեւելիս է եղել Հռոմի պապին։ Նա Պապին ողջունելիս վայր է ընկել, գրում է Интерфакс-ը։ Կարդինալին պատրաստվում են վիրահատել, իսկ Ֆրանցիոսկոս պապն արդեն եկել է նրան այցելության։

Տուժածի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.35-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` թիվ 51 ՀՓՋ պետի տեղակալը (Երևան գալու ճանապարհին) տեղում տուժածին ցուցաբերել է առաջին բուժօգնություն, հոսանքազրկել և […]

«Ես Ձեր պաշտոնի վրա աչք չունեմ». Ջհանգիրյանը միանում է Մարգարիտ Եսայանին

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ խմբակցության տեսակետը հայտնելուց առաջ նշեց, որ, լսելով ՀՀԿ պատգամավորների քննադատությունները օմբուդսմենի հասցեին, զերծ կմնա նմանօրինակ գնահատականներից՝ հույս ունենալով, որ Կարեն Անդրեասյանը ելույթներից համապատասխան հետևություններ կանի: Գագիկ Ջհանգիրյանը մեջբերում արեց նաև Մարգարիտ Եսայանի հայտարարությունից, թե օմբուդսմենը պետք է լինի տարեց: Ջհանգիրյանը, դիմելով Կարեն Անդրեասյանին, ասաց, որ […]

Բացառությամբ Հայաստանի, ԱՊՀ-ի երկրներում սպառողական գների աճ է գրանցվել

ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեն հրապարակել է «2015թ սեպտեմբերին ԱՊՀ-ի երկրներում սպառողական գների ցուցանիշները» խորագրով զեկույց: http://www.cisstat.com/rus/oper_inform_20_10_2015.pdf Այս տարվա սեպտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ ԱՊՀ երկրներում սպառողական ապրանքների գներն աճել են 14.3 տոկոսով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը՝ 12.4 տոկոսով: Այսպես՝ Հայաստանում 2015թ. սեպտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական ապրանքների 2 տոկոս գնանկում,  իսկ պարենային ապրանքների՝ […]

Կոնգրեսականները Օբամայից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի եւ Դոմոկրատական կուսակցությունից Էլիոթ Էնգելի նախաձեռնությանն են միացել եւս 83 կոնգրեսականներ եւ դիմել են երկրի նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հաստատման ու Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության նվազման համար, գրում է asbarez.com-ը: Էդ Ռոյսը հայտարարել է, որ ԼՂ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված