09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էքստրասենսի սպանության գործում նոր հանգամանքներ են ի հայտ գալիս

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի շահերն այսուհետ ներկայացնելու է Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը: Պաշտպանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ գործը դեռևս գտնվում է նախաքննական փուլում և որևէ կանխատեսում հնարավոր չէ անել: Ֆարմանյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել իր պաշտպանյալի հետ.«Պաշտպանյալս մեղքը չի ընդունել, այսքանը միայն կարող եմ հաստատ ասել: Մնացածը […]

30 ընտանիք մեկ օրում դառնում է օջախի տեր

Երբևիցե չէր եղել նման նախաձեռնություն, որ քաղաքի տոնի առթիվ ճիշտ քաղաքի տարիքին համապատասխան սոցիալապես անապահով ու սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքներ ստանային անակնկալ նվերներ, որոնք անհրաժեշտություն էին նրանց համար: Արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կյանքի կոչվող այս ծրագիրը հազարավոր ընտանիքների օրն իսկական տոնի է վերածում: Անկեղծորեն շնորհակալ եմ քաղաքապետին այն նախաձեռնության համար, որ […]

Վարչապետը մասնակցել է «Պանարմենիան Էքսպո 2015» միջազգային ցուցահանդեսի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Պանարմենիան Էքսպո 2015» վեցերորդ միջազգային ցուցահանդեսի բացմանը: Հոկտեմբերի 8-11-ն անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Պրոմ էքսպո» ընկերության համատեղ նախաձեռնությամբ և նվիրված է Էրեբունի-Երևանի 2797-ամյակին: Ցուցահանդեսին մասնակցում է 100-ից ավելի կազմակերպություն՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Վարչապետը […]

Նախագահը ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին

ՀՀ նախագահի հրամանագիրը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը` ո ր ո շ ու […]

Նախագահն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյին, ով Հայաստան է ժամանել ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից հրավիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու առիթով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել, որ պարոն Բուքիքիոյի գլխավորած հանձնաժողովի հետ երկար տարիների պատմություն ունեցող արդյունավետ համագործակցությունը օգտակար է եղել Հայաստանի համար: Սերժ […]

ԱԺ նախագահը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հանդիսավոր նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 8-ին ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հիմնադրման մեկամյակին եւ քննչական կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Խորհրդարանի ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կոմիտեի շենքում, ծանոթացել կառույցի պայմաններին: Շնորհավորելով կառույցի աշխատակիցներին տոնի առթիվ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ այս կարճ ժամանակահատվածում […]

Նախագահը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հարգելի՛ աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ: Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ լիարժեք գործում է արտագերատեսչական քննչական կառույցը՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների միավորմամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն: […]

«Երիտասարդությունը հզոր շարժիչ ուժ է, որը նաև ապագայի հույսն ու երաշխիքն է». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Ապագա» հայ երիտասարդների  կրթական  նորարական համաժողովի երիտասարդների պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը: Առանձնակի կարևորելով երիատասարդության ակտիվ մասնակցությունը քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է լսելու և քննարկելու Երևանի զարգացմանն ուղղված […]

Շոկ. 4-ամյա տղան հղի է /ֆոտո/

4-ամյա երեխան բողոքել է ուժեղ փորացավերից, ինչից հետո ծնողները նրան հիվանդանոց են տարել: Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանում: Բժիշկները սկզբում կասկածել են, որ երեխան ուռուցք ունի, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ նրա որովայնում մահացած երեխա կա: «Մահացած էմբրիոնը ձեռքեր ու ոտքեր ուներ, գլուխը մասնակի ձեւավորվել էր»,- պատմել է բժիշկը, ով հեռացրել է էմբրիոնը: Այժմ […]

Ազատամարտիկների 30 ընտանիքներ բնակարան նվեր կստանան

Երևանի ավագանու միաձայն որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են տրամադրվել արցախյան պատերազմում զոհված և վիրավոր  ազատամարտիկների ընտանիքներին: Տրամադրված 30 բնակարաններից 23-ը նվիրաբերվել է ազատամարտում զոհվածների ընտանիքներին, իսկ մնացած 7բնակարանները՝ ազատամարտին մասնակից և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված հայորդիների ընտանիքներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված