29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե մենք դիմում ենք սատանային, չի նշանակում, թե սատանայապաշտ ենք. Տեր Եսային հերքում է

«Սինջար եզդիների ազգային միավորման» նախագահ Բորիս Մուրազին, անդրադառնալով տեր Եսայի քահանա  Արթենյանի մեկնաբանությանը qahana.am կայքում, հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ Տեր Հորը մեղադրել էր եզդի ազգին վիրավորելու, սատանայադավան և արևապաշտ համարելու մեջ և Ամենայն Հայոց Կաթողկիոս Գարեգին Բ-ից պահանջել կարգի հրավիրել Տեր Եսայիին: Այս առնչությամբ՝  Henaran.am-ը փորձել է մեկնաբանություն ստանալ նաև Տեր Եսայի քահանայից:

«Առիթ ունեցել եմ երեկ և այսօր խոսելու եզդի համայնքի որոշ ներկայացուցիչների հետ և փորձել իրենց բացատրել, որ այդ պատասխանի մեջ ոչ մի հատուկ վիրավորանք կամ անհանդուրժողություն դրսևորող արտահայտություն չկա. մանավանդ ո´չ նման միտում կա, ո´չ նման վերաբերմունք կա, ո´չ էլ նման առիթ կա:

Պարզապես որոշակի հարցերի հետ անհամաձայնություններ եղել են, ավելի կոնկրետ՝ արևապաշտ լինելու  հանգամանքի հետ: Ես իրենց բացատրում եմ, որ այդ միտքը վերցրել եմ Facebook-ի իրենց պաշտոնական էջերից, որտեղ իրենք իրենց ձևակերպում են՝ որպես արևապաշտ: Իրենք ասում են, որ դա ապատեղեկատվություն է, որ իրենք արևապաշտ չեն, բայց սոցիալական էջերում այդպես էլ որակում են իրենց, գուցե դա դավանաբանական հստակ դիրքորոշումը չէ: Շատ եզդիներ գուցե իրենք իրենց են շփոթության մեջ գցում` իրենք իրենց արևապաշտ համարելով: Հաճախ իրենց մոտ ինֆորմացիայի պակասը կա, որը հանգեցնում է նման տարաձայնությունների: Ես այդ հայտարարության մեջ որևէ բան չեմ տեսնում, որովհետև արևն իրենց խորհրդանիշն է, իրենց աստծո խորհրդանիշը:

Մյուս խնդիրն էլ սատանային աղոթել-չաղոթելու հարցն է: Պրզապես դա գալիս է սնոտիապաշտական երևույթներից, որ շատ այլ կրոններում կան և կարող են լինել: Բայց այնտեղ հստակորեն ձևակերպված չէ, որ իրենք սատանայապաշտ են: Ես բնավ չեմ վիրավորել իրենց: Եվ եթե մենք դիմում ենք սատանային, դա չի նշանակում, թե սատանայապաշտ ենք:

Իսկ մյուս հարցը, թե հայ աղջիկն ու եզդի տղան (կամ հակառակը) կարո՞ղ են ամուսնանալ Հայ Առաքելական եկեղեցիով , ապա ոչ միայն եզդիի դեպքում, այլ նաև ցանկացած այլ կրոնադավանության դեպքում զույգերը պետք է մկրտվեն, դառնան Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր և նոր միայն ամուսնանան (նույնը վերաբերում է նաև այն հայերին, ովքեր դեռևս մկրտված չեն): Այստեղ ազգային կամ կրոնական անհանդուրժողականության որևէ դրսևորում չկա:

Մենք խոսեցինք և այդ հարցը, կարծես թե, հարթվել է: Մենք կխմբագրենք այդ նյութը՝ հաշվի առնելով իրենց նկատողությունենրը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ