25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

«Քինգ դե լյուքսի» վարորդից ընտանիքը լուր չունի

«Մենք դեռ չենք կարողանում հասկանալ՝  ինչ է այնտեղ կատարվել, ինչպես  այդ փորձանքի մեջ հայտնվեց եղբայրս, մի քանի  օրից երևի  կգնանք  նրա մոտ, գոնե նրա կողքին կլինենք այս դժվար պահերին»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝  նոյեմբերի 3-ին Տուլայում վթարի  ենթարկված ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի եղբայրը՝ Հարություն Հարությունյանը:

Նրա  փոխանցմամբ՝  եղբոր շահերը պաշտպանում է հանրային պաշտպանը, բայց նրա հետ որևէ կապ դեռևս չեն կարողանում հաստատել:

Հիշեցնենք, նոյեմբերի 3-ին ժամը 03.08-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվեշ:

Զոհվել են 9, տուժել՝ 42 քաղաքացի: Վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում է Աբովյանի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Հարությունյանի «Քինգ դե լյուքս» ընկերությանը: Զոհված անձանց աճյունները և վիրավորները տեղափոխվել են Հայաստան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ