22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Թափթփվածության հետևանք

ՀՅԴ-ի համար որքան կարևոր է հանրաքվեի դրական արդյունքը, նույնքան կարևոր է, որ այն լինի հնարավորինս նորմալ պայմաններում անցած: Այս մասին ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ն ունի բավարար թվով մարդիկ, հանձնաժողովներում, վստահված անձինք, որոնք իրենց գործը կանեն պարկեշտ:

Անդրադառնալով նույնականացման քարտ ունեցող քաղաքացիներին ընտրություններին մասնակցելու հնարավորություն տալու օրենսդրական փաթեթին՝ Վարդանյանը նշեց, որ առաջացած խնդիրը թափթփվածության հետևանք էր, չնայած, նրա խոսքով, իրենք նախապես զգուշացրել էին՝ ընտրական համակարգի հանդեպ վստահությունը չնվազեցնելու առումով պետք է աշխատանքներ տարվեն:

Ըստ նրա՝ ընդունված տարբերակը, ըստ որի՝ ընտրական ցուցակներում նշում կատարել նույնականացման քարտով մասնակիցների անվան առաջ, իրականացվելիք հնարավոր տարբերակն էր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ