Մոսկվան հիշեցնում է Սերժ Սարգսյանին. Ժամանակ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան անսպասելի այցը, ինչպես դրանից առաջ, այնպես էլ դրանից հետո՝ երբ որոշակի տեղեկատվություն է առկա այցի բավանդակության մասին, ըստ էության շատ նման է այսբերգի: Այսինքն՝ դրա անտեսանելի մասը շատ ավելին է, քան այն, ինչ երևում է, ինչ հայտնվել է՝ ջրի երեսին, այսինքն՝ հրապարակի վրա:
Ծածկոցի տակ տեղի ունեցող կամ այսբերգի ջրի տակ գտնվող հատվածի մասին է վկայում Լավրովի հայտարարությունը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը՝ առ այն, որ ՌԴ նախագահ Պուտինը հետևողական է սեպտեմբերի 7-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցում: Իսկ ինչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Սերժ Սարգսյանի և Պուտինի միջև սեպտեմբերի 7-ին: Այստեղ երևի թե հարկ է հիշել, թե ինչ իրավիճակում տեղի ունեցավ հանդիպումը, որովհետև որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին կարծեք թե չի էլ ազդարարվել այդ հանդիպումից հետո:
Հետևաբար, ընդհանուր իրավիճակն ու մթնոլորտը, որում տեղի ունեցավ հանդիպումը, մեզ թերևս կօգնի ընդհանուր որոշակի պատկեր ուրվագծել հնարավոր պայմանավորվածությունների մասով : Եւ այդ պատկերն, իհարկե առաջացնում է մի շարք հարցեր:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: