01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԸՀ-ն ամփոփեց էլեկտրոնային քվեարկության արդյունքները

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը քիչ առաջ արտահերթ նիստ գումարեց, որի ընթացքում ամփոփվեցին էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Հիշեցնենք, որ էլեկտրոնային քվեարկության իրավունք ունեին 265 քաղաքացիներ, սակայն քվեարկությանը մասնակցել են 245-ը , որոնցից 1-ը՝ նույնականացման քարտով: Անվավեր է ճանաչվել 9 քվեաթերթիկ, 229-ը քվեարկել են այո, 7-ը՝ ոչ: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմեց արձանագրություն:

Լոռու մարզի գյուղերից. Ահնիձոր՝ 87` այո, 3` ոչ

Ստացվում են հանրաքվեի նախնական արդյունքները Լոռու մարզի գյուղերից՝ մասնավորապես 31 ընտրատարածքից: Այսպես՝ Ահնիձոր. 87` այո, 3` ոչ: Լորուտ. 344` այո, 46` ոչ: Ակներ 130` այո, 75` ոչ: Հագվի 170` այո, 43` ոչ: Կարմիր Աղեգի 81 այո, 13` ոչ: Հաղպատ` 293 այո, 89` ոչ: Մղարթ (32 ընտրատարածք).251՝ այո, 30` ոչ:

«Մի հատ «ոչ» նկարեք՝ պատռեմ». ընտրատեղամասում արդեն տոնում են /թարմացված/

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղակայված 8/25 տեղամասում  շարունակվում է հաշվարկը: «Այո» և «ոչ» քվեաթերթիկների տրցակների քանակից կարելի է ենթադրել` հաղթում է «այո»-ն: Հաշվարկին ներկա դիտորդները արձանագրում են պրոցեսի ողջ ընթացքը: «Այո»-ի կողմնակիցները ոգևորված են: «Մի հատ «ոչ» նկարեք՝ պատռեմ»,-նետեց հանձնաժողովի անդամներից մեկը:  Րոպեներ առաջ 8/25 տեղամասում  ավարտվեց հաշվարկը: Նախնական հաշվարկով Սահմանադրության փոփոխված փաթեթին «այո» է ասել 526 ընտրող, «ոչ» […]

Արարատի 18/2 ընտրատեղամասում հաղթում է «ոչ»-ը. նախնական տվյալներ /լրացված/

Արարատի մարզի Արարատ քաղաքի 18/2 ընտրատեղամասում այս պահին գերակշռում է « ոչ»-ը` 370:  «Այո» քվեարկածների թիվը կազմում է 230: Հիշեցնենք, Արարատի մարզում ամենաբարձր մասնակցության տոկոսն է գրանցվել` 66 տոկոս: Հիշեցնենք, սրանք նախնական տվյալներ են` քվեաթերթիկների հաշվարկի ընթացքից: Քիչ այստեղ ավարտվեց քվեաքերքիկների հաշվարկը: Հաղթեց « ոչ»-ը` 434:  «Այո» են քվեարկել 289 հոգի, 40 քվեաթերթիկ անվավեր է:

Նախնական տվյալներ՝ 7 ընտրատեղամասերից

Ներկայացնում ենք Հանրապետության տարբեր մարզերից 7 ընտրատեղամասերի նախնական արդյուքները: Այսպես՝ 28/4 ընտրատեղամաս. մասնակիցներ՝ 587, Այո՝ 165, Ոչ՝ 398, 25/20 ընտրատեղամաս. մասնակիցներ՝ 455, Այո՝ 137, Ոչ՝ 305, 21/9 ընտրատեղամաս. մասնակիցներ՝ 410, Այո՝ 111, Ոչ՝ 268, 35/40 ընտրատեղամաս. մասնակիցներ՝ 532, Այո 152 Ոչ՝ 365, 31/44 ընտրատեղամաս. մասնակիցներ՝ 479, Այո՝ 214, Ոչ՝ 245, 41/05 ընտրատեղամաս. մասնակիցներ՝ 265, Այո՝ […]

Լրագրողը հերքել է, որ իր աշխատանքը խոչընդոտել են

Քվեարկության օրը հանրաքվեի ԿԸՀ-ն ստացել է երեք գրավոր դիմում-բողոք, որոնցից երկուսը ներկայացվել են 18:00-ին տեղական հասարակական կազմակերպությունների կողմից: Այդ մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Նրա խոսքով` դիմումները վերաբերել են տեղամասերում ԶԼՄ-ների և դիտորդների աշխատանքների խոչընդոտմանը: ԿԸՀ անդամը նշեց, որ դիմումի հեղինակներից մեկը «Ասպարեզ» լրատվամիջոցի լրագրող Մելինե Ավագյանն էր, ով պարզաբանել […]

Հասան ԿԸՀ-ի շենք. մուտքի ճանապարհը փակ է

«Նոր Հայաստանի» երթը հասավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք։ Այստեղ ոստիկանները փակել են շենք տանող մուտքը։ Մոսկովյան փողոցում ճաղավանդակներ են դրել, ոստիկանները պատ են կազմել եւ թույլ չեն տալիս երթի մասնակիցներին առաջ շարժվել։ Նրանք ժամանակ տվեցին, որ կամ ԿԸՀ-ի շենքի մուտքը բացեն եւ թույլ տան իրենց պահանջները այնտեղ ընթերցել կամ էլ ԿԸՀ-ից մեկը դուրս գա եւ հանդիպի […]

Հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը. ԿԸՀ-ի նախնական տվյալները /գրաֆիկներ/

Քիչ առաջ ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ժամը 20:00-ի դրությամբ փակվել են ՀՀ-ում բացված բոլոր 1997 ընտրատեղամասերը: Նա ներկայացրեց հանրաքվեի քվեարկությանը մասնակիցների թվի վերաբերյալ նախնական տեղեկատվություն, որի համաձայն` Երևան- մասնակցել է 388,506 քաղաքացի- 45.93 % Արագածոտն – մասնակցել է 61,451 քաղաքացի – 53.26 % Արարատ- մասնակցել է 144,452 քաղաքացի- 66.33% Արմավիր- […]

Սխալվել ենք, ոչինչ, կուղղենք, դեռ ուշ չէ․ Ժիրայր Սեֆիլյան

Ազատության հրապարակում ելույթ ունեցավ ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը, ով նշեց, որ երկար գիշեր է լինելու. «Դիմակայենք ցրտին, սակավամարդ լինելը մեզ չի խանգարում։ Այստեղ կա նաեւ մեր՝ ղեկավարներիս մեղավորությունը, մոբիլիզացման գործընթացում սխալվել ենք, ոչինչ, կուղղենք, դեռ ուշ չէ: Հավաքն ավարտվեց, նրանք այժմ երթով շարժվում են դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի