17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սիրիահայ ընտանիքներին աջակցության ծրագրերը շարունակական են

Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության ծրագրերով շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունները: Ընթացիկ տարում քաղաքապետարանի կողմից համապատասխան դրամական և նյութական օժանդակություն է ցուցաբերվել 1400 կարիքավոր ընտանիքի, այդ թվում «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում՝ 72 ընտանիքի: Ավելի քան 160 ընտանիք էլ ներառված է պետական սոցիալական աջակցության ծրագրերում։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Մշտական ուշադրության ներքո են նաև քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ հաճախող, ինչպես նաև դպրոցահասակ ավելի քան 700 սիրիահայ երեխաները: Փոքրիկներն ու պատանիներն ակտիվորեն ներգրավվում են կրթամշակութային տարբեր միջոցառումների:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ