06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ձևավորվում է դիտորդների բանակ

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեն ավելի լավը չէր, քան նախկին ընտրությունները։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով հույս ունի, որ դիտորդների, հանձնաժողովների անդամների նկատմամբ բռնություններ իրականացրած անձինք կպատժվեն»:

«Լրագրողները աշխատեցին բարդ պայմաններում ու ամեն ինչ արեցին թափանցիկություն ապահովելու համար։ Ուրախ եմ, որ ձևավորվում է դիտորդների բանակ` ամեն ինչ անում են արդարության հասնելու համար»։

Անդրադառնալով Ազատության հրապարակում վերջին օրերին տեղի ունեցող հանրահավաքներին: Բանախոսն ասել է, որ ամեն պայքար իր արդյունքն ունի։ Ըստ նրա՝ Երեւանի Ազատության հրապարակում, ինչպես նաեւ այլ քաղաքացիական շարժումների պայքարն ինչ-որ դրական բան կտա:

«Ինչպիսին կլինեն այս պայքարի արդյունքները, ցույց կտա ժամանակը: Վստահ եմ, որ թեկուզ մեկ մարդու պայքարը, որը բերում է թեկուզ փոքրիկ փոփոխության, անպայման ունի իր ազդեցությունը»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ