17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Էյր Արմենիա»-ն «պայթեց». Ժողովուրդ

«Հայաստանի ավիացիայի ոլորտում ստեղծված ողբերգական վիճակը վաղուց հայտնի իրողություն է։ Արդեն երկու տարի է, Հայաստանի հանրությանը հույս են ներշնչում, որ հեսա-հեսա մենք կունենանք ազգային փոխադրող։ «Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրող դառնալու հայտ ներկայացրեց «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը 2013-ի աշնանը սկսեց ուղևորափոխադրումներ իրականացնել, սակայն մեկ տարի անց դադարեց կանոնավոր չվերթներ իրականացնել։ Այնուհետև այս տարվա օգոստոսին ընկերությունը […]

Մի վայրկյանում «կուտեն». Իրատես de facto

«Ասում են, թե իշխանական ճամբարում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը հատել է թույլատրելիության սահմանը: Մեզ հետ զրույցում ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչներից մեկն օրերս արձանագրեց. «Եթե չլինի Սերժ Սարգսյանի բռունցքը, բոլորը բոլորին մեկ վայրկյանում «կուտեն»: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ում կա երկու տեսլական ապագայի վերաբերյալ: Մեկը, որ «հները» մնում են երեք ֆլանգով՝ ԱԺ նախագահի, վարչապետի, երկրի նախագահի պորտֆելները պահում […]

Աշխարհահռչակ հայ լուսանկարչի ողջ արխիվը գնել է թուրքական ընկերությունը

Պոլսահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերի ամբողջ ֆոտոարխիվը գնել է Dugus թուրքական հոլդինգը, գրում են թուրքական զլմ-ները, նշելով, որ կնքվել է պայմանագիր`  ընկերության և Արա Գյուլերի փաստաբանի միջև, ըստ որի ընկերությունը պարտավորվել է բարձր հոնորար վճարել հայ լուսանկարչին, խոսվում է ամսական 50 հազար ԱՄՆ դոլարի   մասին, տեղեկացնում է Arevelk.am-ը։ Հոնորարի չափը դեռևս չի հաստատվել, սակայն նշվում […]

Նախագահների աշխատասենյակները /ֆոտոշարք/

Շատերին թվում է, որ տարբեր նախագահներ իրենց աշխատասենյակները ոսկեզօծում են, գահեր դնում այնտեղ եւ այլն։ Իրականությունը, սակայն, այլ է։ FISHKI.NET-ը ներկայացնում է տարբեր երկրների նախագահների աշխատասենյակների լուսանկարները։   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատասենյակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատասենյակը  ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աշխատասենյակը   Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աշխատասենյակը   Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատասենյակը […]

«Տակից դուրս գալու» խնդիր չկա

Մի քանի օր է` մեկնարկել է «Այո կամ Ոչ» ռեալիթի շոուն, որի ընթացքում քաղաքական գործիչները, հասարակական ակտիվիստները, ՀԿ ներկայացուցիչները Հայաստանի տարբեր մարզերում իրապատման եղանակով քարոզարշավ են իրականացնում: Henaran.am-ը զրուցել է ՀՀԿ-ական, «Այո»-ի ներկայացուցիչ Մարգարիտ Եսայանի հետ` պարզելու՝ ինչպիսին է մարդկանց տրամադրվածությունը հեռավոր մարզերում՝ սահամանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ: «Լոռու մարզի Օձուն գյուղում էինք, մարդիկ բավական հետաքրքրված են, […]

Քննիչը կաշառք է պահանջել

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննություն իրականացրած ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննիչը քրեական գործի ընթացքն իր օգտին լուծելու համար 2014 թվականի սեպտեմբերին իրենից […]

Ընդդիմությունը կարող է ստանալ հանրության «Ոչ»-ը

«Ոչ»-ի ճակատը փորձում է հանրությանը համոզել, թե Սահմանադրական բարեփոխումների հանաքվեն միտված է գործող նախագահի և նրա ղեկավարած ՀՀԿ-ի վերարտադրմանը: Հետևաբար, պետք է «ոչ» ասել: Տպավորություն է՝ «Ոչ»-ի կողմնակիցները ցանկանում են չեղարկել նոր սահմանադրության ընդունումը` Սերժ Սարգսյանի` իշխանությանը չմնալու փաստը շահարկելով: Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ. «Ընդդիմության տեսակետն այն է, թե սահմանադրության փոփոխությունը կատարվում […]

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նորընտիր Նախագահ Մաուրիսիո Մակրիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Մաուրիսիո Մակրիին՝ Արգենտինայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանն Արգենտինայի Նախագահին մաղթել է արգասաբեր գործունեություն և հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում: «Հայաստանը մեծապես կարևորում է Արգենտինայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը: Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և մեր […]

Ուրեմն կարմիր գծերը խախտելն էլ պետք է տանենք քրեական դաշտ. սա խայտառակություն է

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն անընդունելի է համարում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Նշենք, որ ԱԺ-ում արտահերթ քննարկվող այդ նախագծով առաջարկվում է քրեական գործ սահմանել այն դեպքում, երբ գրավ դրված գույքը դիտավորությամբ փչացրել են: «Չի կարելի քաղաքացիաիրավական հարցերը տեղափոխել քրեական դաշտ: Դե, ուրեմն կարմիր գծերը […]

Սերժ Սարգսյանին՝ հանրաքվեից հետո

Այս պահին ՀԱԿ-ի համար առաջնահերթ է ժողովրդին ոտքի հանել «ոչ» ասելու համար, ինչը, ըստ Հայ Ազգային Կոնգրեսի, կբերի իշխանափոխության: Այդ մասին Heneran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Արամ Մանուկյանը` պատասխանելով Սերժ Սարգսյանի հրաժարական պահանջող ուժերին ուղղված մեղադրանքներին: Նկատենք, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդարասրյանը քաղաքական ստեղծված իրավիճակում ոչ ադեկվատ է համարում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի