15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թալինը որդու հետ անհետացել է. ողբերգական ժամանակագրություն

Սիրիայից Լիբանան, այնուհետև Թուրքիա ուղևորված կինը` Թալին Թեքեյանն ու նրա 10-ամյա որդին  Թուրքիա-Հունաստան ծովային ճանապարհին մեկ շաբաթ առաջ  անհետացել են: Այսօր «Արեւելքին» հայտնի դարձավ, որ նրանց հետ  եղել են նաև ընտանիքի այլ անդամներ` Թալինի  19-ամյա դուստրը,  ամուսինը և վերջինիս մայրը: 19-ամյա դուստրը` Արինա Թեքեյանը,  Թուրքիայից Հունաստան գնացող լաստանավից նետվել է ջուրը և չորս ժամ լողալուց հետո հասել Իզմիր: Իսկ ընտանիքի մյուս անդամների` Արինայի մոր, հոր, եղբոր և տատիկի ճակատագիրը մնում է անհայտ: Գերմանիայում բնակվող Թալինի քույրը, ում մոտ ուղևորվում էր ընտանիքը, չի դիմավորել ազգականներին… Թալինի քույրն այժմ Գերմանիայից Իզմիր է գնացել` քրոջ փրկված դստեր մոտ:

 

 Արինա Թեքեյանը, որ չորս ժամ լողալուց հետո հասել է Իզմիր (լուսանկարը` ֆեյսբուքյան էջից)

Ավելի ուշ հայտնի է դարձել ծովում խորտակված մի լաստանավի մասին, սակայն հաստատված չէ, թե անհետացած հայերը եղել են հենց այդ լաստանավում:

Ընտանիքի անդամների մասին  տեղեկություններ չունի նաև  Երևանում բնակվող  նրանց մյուս դուստրը` դպրոցական Սերլի Թեքեյանը: Նա գտնվում է հոգեբանական ծանր վիճակում,  Երևանի ավագ դպրոցներից մեկի աշակերտուհին պատկերացում չունի,  թե ուր կարող են լինել մայրը, հայրը, եղբայրն ու տատիկը, նա  չգիտի նաև այն ուղիները, որոնցով կարող է փնտրել անհետացած ազգականներին:

Ընտանիքը Հալեպից Բեյրութ, այնուհետև Թուրքիա է գնացել` Հունաստանով  Գերմանիա հասնելու համար և նախընտրել է ծովային ճանապարհը, որը  ամեն օր հազարավոր փախստականներ են հատում` եւրոպական սահման հասնելու համար:

Թեքեյան ընտանիքին ճանաչող երևանաբնակ սիրիահայեր պատրաստվում են դիմել ՀՀ Սփյուռքի նախարարություն` դիվանագիտական խողովակներով տեղեկություններ ստանալու  անհետացած  մարդկանց մասին:

850e2d7

Լուսանկարում` Թալին Թեքեյանը դուստրերի և որդու հետ

(Թալին Թեքեյանի ֆեյսբուքյան էջից)

Աղբյուր՝ arevelk.am

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ