21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ավտովթար ռեստորանի մոտ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի «Թագուհին Ձորի» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 148-րդ կմ-ում բախվել են «Տոյոտա Պռադո» մակնիշի 17 RR 707 պետհամարանիշի (վարորդ` 1949 թ.  ծնված Ա. Մ.) և «Ման» մակնիշի 612 OR 61 պետհամարանիշի  ( վարորդ` 1984 թ. ծնված  Ա. Ա.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Տոյոտա Պռադո» ավտոմեքենայի ողևոր`  2002 թ. ծնված  Ս. Գ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Վայքի ԲԿ,  որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Մ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարներն անջատել են ավտոմեքենայի մարտկոցը և փակել գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ