Ինտրիգներ, ինտրիգներ
Եթե մեկ միլիոնից ավել ընտրողներ են մասնակցում, իհարկե, ինչ-որ ինտրիգներ կարող են լինել, բայց հիմնականում խախտումներ չեն եղել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ:
ԵԽԽՎ դիտորդական խմբի ներկայացուցիչների զեկույցում տեղ գտած գնահատականներին ԱԺ նախագահի գնահատականը հետևյալն է.
«Այստեղ կարևոր է, թե դիտորդներին ով է հրավիրել: Նայած, թե ով է հրավիրում և որ քաղաքական ուժի ազդեցության տակ են»: Արդյոք իշխանությունը չի մտահոգվում, որ նման քվեարկությունից հետո միջազգային կառույցները կհրաժարվեն ֆինանսավորել Հայաստանին՝ Սահակյանն ասաց.
«Ես չեմ կարծում, որ Հայաստանին այնքան ֆինանսական աջակցություններ են անում, որ ընտրությունների հետևանքով պիտի չանեին: Չեմ կարծում, քանի որ ընտրություններն անցել են բավարար: Եթե անգամ ընտրախախտումները բացահայտվեն և մեղավորները պատժվեն, միևնույն է, այն չի կարող որևէ ազդեցություն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա»: