17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

15 ամյա պատանին պատերազմի ականատես էր. արարեց ցավից /վիդեո/

Բանաստեղծ Արա Ալոյանը իր «Համանվագ ցավի և հարության» պոեմին ծնունդ տվեց, երբ ընդամենը 15 տարեկան էր: Մեկ հայրենանվեր հայորդուն ձոնված ստեղծագործությամբ՝ պատանին իր տողերում հավերժորեն անմահացրեց բոլոր հերոսների հիշատակը: «Պոեմը գրել եմ Վարդենիսում, որտեղ անցավ իմ մանկությունը: Կարելի է ասել՝ պատերազմի մասնակց էի ու ականատես»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արան: Նշենք, որ 5 հազար օրինակով […]

Պատվաստվում են գրիպի դեմ

Հանրապետության ամբողջ տարածքում պոլիկլինիկաները ստացել են գրիպի կանխարգելման պատվաստանյութը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: «Արդեն տևական ժամանակ է, ինչ գրիպի դեմ պատվաստանյութը դրվել է գործածության մեջ: Առաջին հերթին պատվաստվել են բարձր ռիսկայնության խմբի մեջ մտնողները, որոնց պատավաստումը պարտադիր-ցանկալի էր: Դրանք մանկատան երեխաներն ու ծերանոցի բնակիչները, որոնցից մեկի վարակման դեպքում […]

Ոստիկանապետն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել

Նոյեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, գլխավոր վարչությունների և վարչությունների պետեր, տարբեր ծառայությունների պատասխանատուներ: Քննարկվեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման փուլում ոստիկանության գործունեության արդյունքներն ու ծառայության կազմակերպման առանձնահատկությունները: Վլադիմիր Գասպարյանը  ներկայացրեց  հանրաքվեի օրը ծառայության կազմակերպման գլխավոր ուղղությունները՝ ընտրատարածքների մերձակայքում կուտակումների բացառում, […]

Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյանը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնությամբ նոյեմբերի 27-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա համերգ՝ «Դեկտեմբերի 1-ին ընդառաջ. Միասնությունը ուժ է» խորագրով: Համերգի ընթացքում ելույթ կունենան Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հախվերդյանը և Էդուարդ Զորիկյանը:

Սահմանադրական փոփոխություններից հետո ամեն ինչ լավ կլինի. երթուղային գծի տնօրեն

28 համարի երթուղային գծի տնօրեն Վլադիմիր Աբրահամյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հույս հայտնեց, որ դեկտմեբերի 6-ին Սահմանադրական փոփոխություններն անցնելուց հետո վարորդների կյանքում դրական փոփոխություններ կլինեն: Աբրահամյանը դժգոհ է տաքսիների լիցենզավորման նոր համակարգից, կայանտեղերից և անհարկի տուգանքներից: «Մտածում եմ, որ կարող են լինել դրական փոփոխություններ, ոչ միայն վարորդի այլև ժողովրդի համար: Մեզ հնարավորություն է ընձեռնվել այնպես […]

Մեծ փորձություններ են մեզ սպասվում

Այժմ Աստված թույլ է տալիս, որ մի լավ ցնցում ապրենք: Դժվարին ժամանակներ են գալու: Մեծ փորձություններ են մեզ սպասվում: Եկեք դրան լրջորեն վերաբերվենք ու սկսենք հոգևոր կյանքով ապրել: Հանգամանքները ստիպում են մեզ ու ստիպելու են հոգևոր կերպով աշխատել: Սակայն այդ հոգևոր աշխատանքը արժեք կունենա, եթե մենք այն ուրախությամբ կատարենք, ինքնաբուխ կերպով, այլ ոչ թե այն […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 24-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Ծերենցի փող.  3, 5, 7, 7ա համարների և 2-րդ նրբանցքի, Միքայելյան փող. մասնավոր տնատիրությունների և  1, 3, 70, 72, 74, 76, 78, 80, 82, Մանուկյան փող. 2, 4, 6, 8, 10, Րաֆֆու փող. […]

Կենտրոնական բանկը աղավաղել է պատմությունը.«զոհը» Տիգրան Մեծն է /վիդեո/

«ՀՀ կենտրոնակն բանկի կողմից թողարկված դրամները, որոնք նվիրված են Տիգրան Մեծին՝ տարակուսանք են առաջացնում, քանի որ այդ դրամներում Տիգրան Մեծը չէ պատկերված: Եվ ոչ միայն պատկերը, այլ նաև այն, որ 2 հազար տարի պահպանված Տիգրան Մեծի պատկերով դրամների վրա կա Արքայից արքայի տիտղոսը և թագը, իսկ այս դրամների վրա այդ ատրիբուտները բացակայում են: Սա ոչ […]

Գյուղնախարարությունը ահազանգում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից  հանրապետության մարզերում իրականացված աշնանային մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մի շարք համայնքների հողատարածքներում ակտիվացել է կրծողների տարածումն ու զարգացումը, և անհրաժեշտ պայքարի միջոցառումներ չիրականացնելու դեպքում  ձմռան ամիսներին կարող են լրջորեն վնասվել պտղատու և խաղողի այգիները, ինչպես նաև աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը: Հնարավոր վնասները կանխելու և գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով Գյուղատնտեսության […]

Շախմատի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոխչեմպիոնն է

Շախմատի Հայաստանի հավաքականը՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Կարեն Գրիգորյանը, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացված Եվրոպայի թիմային առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր: Վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթել է Վրաստանի թիմին։ Այսպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 13 միավոր: Նույնքան միավոր ունեին նաև Ֆրանսիան ու Հունգարիան,սակայն Հայաստանի հավաքականը լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ։ Բրոնզե մեդալակիր դարձավ Ֆրանսիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի