14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արամ Ա-ն ողջունել է սահմանադրական փոփոխությունների ընդունումը

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Նա ողջունել է Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխությունների ընդունումը: Այս մասին հայտնում է Կիլիկիո կաթողիկոսարանի Facebook-ի պաշտոնական կայքէջը: Կաթողիկոսարանի պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«:Այս առաւօտ Վեհափառ Հայրապետը Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Վսեմաշուք Սերժ Սարգսեանին հետ ունեցած հեռաձայնային խօսակցութեան ընթացքին ողջունեց սահմանադրութեան փոփոխութիւնները Հայաստանէն ներս եւ յոյս յայտնեց, որ «այս կարեւոր քայլը աւելի պիտի ամրապնդէ ժողովրդավարութիւնը, առիթ պիտի ստեղծէ ժողովուրդը ներկայացնող քաղաքական կուսակցութիւններու աւելի լայն ու գործօն մասնակցութեան, ինչպէս նաեւ հայրենիքը յուզող հիմնահարցերը հաւաքական ճիգով դիմագրաւելու կարելիութիւնը պիտի ընձեռէ ու պարտաւորութիւնը պիտի շեշտէ»։

Այս առիթով, Վեհափառ Հայրապետը նաեւ վերաշեշտեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան զօրակցութիւնը Հայաստանի անկախութեան առաւել ամրապնդման ու հզօրացման ձգտող բոլոր ծրագիրներուն ու աշխատանքներուն»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ