25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Sabah» թերթի կայքի համաձայն՝ Թուրքիայի նախագահականից հաղորդագրություն է է տարածվել այն մասին, որ Օբաման ու Էրդողանը զրույցի ժամանակ քննարկել են «Իսլամական պետություն» (ԻՊ-İŞİD) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում իրենց համագործակցությանը, Սիրիայում ռուսական ուժերի ծավալած ռազմական գործողություններին վերաբերող […]

Քանի դեռ Գագիկ Հարությունյանը հրաժարական չի տվել. ՀԱԿ

Սահմանադրական հանրաքվեի և Սահմանադրական դատարանի մասին հայտարարությամբ է հանդես եկել Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը, որտեղ մասնավորապես ասվում է. ««Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ կետով Հանրաքվեի արդյունքները կարող են վիճարկվել Սահմանադրական դատարանում` արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում: Այսինքն հանրաքվեի պաշտոնական բուն գործընթացն սկսվում է քարոզչության համար սահմանված առաջին օրից և ավարտվում քվեարկությունից հետո […]

«Ոչ»-ը հիմնավորող բովանդակային հիմքեր, փաստարկներ չկան.  Հ. Նաղդալյան

«Չեմ տեսել ու չեմ հիշում ոչ պատմական օրինակներ, ոչ մերօրյա դեպքեր, որ որևէ երկրում ժողովուրդը ոտքի կանգնի ու հանրահավաքներով Սահմանադրության փոփոխություն պահանջի: Ինչ վերաբերում է անտարբերությանը, այդ մասին խոսողները պարզապես ցանկալին իրական են ներկայացնում,-,- նշել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ «Իրատես դե ֆակտո « թերթի խնդրանքով անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացով պայմանավորված հանրության մեջ տիրող տրամադրություններին, […]

Պատերազմող երկրին հարմար է նախագահական համակարգը.քաղաքագետ

«Տարբեր երկրներ տարբեր ձևով էին ընտրում , թե ինչպիսի Սահմանադրական դիզայն է հարմար իրենց երկրին»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Մարկարովը անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների ներկայացված նախագծին փաստելով, որ այս նախագծին՝ այո՛ է ասում քաղաքական մեծամասնությունը, սակայն ո՛չ կասի հանրության մեծամասնությունը: Քաղաքագետը նկատեց, որ նույն թեմաները եղել են Հայաստանի քաղաքական […]

Առյուծին հերձել են երեխաների աչքի առաջ /ֆոտո, վիդեո 18+/

Դանիայի Օդենսե քաղաքի գազանանոցի դիմաց հարյուրավոր մարդկանցից բաղկացած հերթ է գոյացել օրերս։ Նրանցից շատերն իրենց հետ բերել են իրենց փոքրիկ երեխաներին։ Նման հերթի պատճառը եղել է այն, որ գազանանոցում հանրային կերպով հերձել են առյուծին, իսկ այդ տեսարանները ցանկացել են տեսնել հարյուրավոր մարդիկ։ Ավելի վաղ գազանանոցի տնօրինությունը հայտարարել էր, որ պատրաստվում է հերձել առյուծին եւ հրավիրել […]

Չդատապարտված հանցագործությունը ծնում է նոր հանցագործություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է հղել հոկտեմբերի 15-ին Երևանում ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկած «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովի կազմակերպումը և Հայրապետական Մեր օրհնությունը հղում գիտաժողովի […]

Վրաստանն ու Գազպրոմը պայմանավորվում են Հայաստանով գազն անցկացնելու մասին․ Վրաստանի փոխվարչապետ

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն օրեր առաջ հանդիպել է Գազպրոմի տնօրեն Ալեքսեյ Միլլերի հետ։ Ավելի ուշ Քալաձեն լրագրողներին հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում՝ Ռուսաստանից Հայաստան գազի ծավալների մեծացման մասին։ Վրաստանն այժմ գազ գնում է Ադրբեջանից, սակայն Ռուսաստանի Հայաստան եկող գազից էլ 10 տոկոս է  ստանում։ Այժ բանակցություններ են ընթանում՝ այդ ծավալն ավելացնելու համար։ […]

Մարդկային ստորին բնազդներ. Առավոտ

Վերջերս մեր գործընկեր Շուշան Դոյդոյանը նշա­նակվել է ՀՀ արդարադատության նախարարու­թյան աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ։ Թվում է, թե գոնե Շուշանի արժանի լինելու հարցում չպիտի տարաձայնություններ լինեին, եւ բոլորը պիտի նրան հաջողություն մաղթեին։ Պարզվում է՝ ոչ. նույնիսկ այստեղ չուզողներ հայտնվեցին եւ պնդեցին, քանի որ նա Պողոսին «ոսկե բանալի» է տվել եւ Պետրոսին` «ժանգոտ կողպեք», հենց դրա հա­մար […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից տեղեկացնում են

Հոկտեմբերի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /6 արկ/ և 82 մմ-ոց ականանետերից /14 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2600 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ ենարձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման […]

Գիտնականը երկրաշարժ է կանխատեսել, որը 40 միլիոն մարդու կյանք կխլի /վիդեո/

Ամերիկայի Միացյալ Նահանգներին հզոր երկրաշարժ է սպառնում հոկտեմբերի 17-ին, որը կարող է 40 միլիոն մարդու կյանք խլել։ Այսպիսի նախազգուշացում է արել Լոնդոնի համալսարանի միջուկային ինժեներ Մեհրան Քեշեն: Գիտնականի խոսքով, ստորգետնյա հզոր ցնցման հետեւանքով ճեղք կառաջանա Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների միջեւ, ամերիկյան եւ ասիական ափերին փոթորիկների ալիք կմոլեգնի, գրում է  Planet Today-ը: «Մեքսիկան եւ Մեքսիկական ծոցը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի