01 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Զարուհուն կանխելու ձևը. Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում և հատկապես խորհրդարանի ՀՀԿ–ականների շրջանում արդեն երկու օր Է՝ գլուխ են կոտրում, թե ինչպես անեն, որ Աժ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ագրեսիայով լեցուն ելույթները կանխեն։

Խորհրդարանական վերնախավը հասկացել Է, որ անընդհատ Զարուհի Փոստանջյանի խոսափողն անջատելը լուծում չէ։ ՀՀԿ-ականները նույնիսկ ինչ-ինչ ուղիներ են փնտրում, որպեսզի կարողանան Փոստանջյանին ընդհանրապես արգելել մասնակցել Աժ նիստերին, կամ նրան eլույթի իրավունք չտալ։ Բայց միաժամանակ իրենք էլ գիտակցում են, որ Աժ կանոնակարգը նման հնարավորություն չի տալիս, և միակ «սանկցիան», որը կարող են կիրառել, խոսափողն անջատելն է մնում։

Բայց մյուս կողմից էլ ամեն անգամ, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը Սերժ Սարգսյանի և իշխանության վերնախավի հասցեին հերթական կոպիտ արտահայտությունը կամ անեծքն է հնչեցնում, ՀՀԿ-ականների նյարդերը տեղի են տալիս:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ