16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գարեգին Բ–ն մեկնել է Իտալիա և Ֆրանսիա

Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Իտալիա և Ֆրանսիա: Ահս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական, համայնքային եկեղեցական վարչությունների անդամների հետ:

Ցավակցությունների գիրք կբացվի

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում իրենց զորակցությունը հայտնած բոլոր անձանց և տեղեկացնում, որ դեսպանությունում ցավակցությունների գիրք կբացվի ս/թ նոյեմբերի 16-ին ժամը 14-ից մինչև նոյեմբերի 18-ը ժամը 17-ը:

Նոր տվյալներ ՌԴ-ում բուժում ստացող տուժածների վերաբերյալ

Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը գտնվում է վերակենդանացման, մյուսը` վնասվածքաբանության բաժանմունքներում: Բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով: Նշենք, որ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Տուժածներից երկուսի բուժումը շարունակվում է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական […]

Ահաբեկիչները թվարկել են այն մայրաքաղաքները, որտեղ ահաբեկչություն են անելու

Իսլամիստները համացանցում տեղեկություն են տարածել` որոնք են այն մայրաքաղաքները, որտեղ իրենք պատրաստվում են ահաբեկչություններ են իրականացնել։ Նրանք ասել են, որ այդ քաղաքներն են Լոնդոնը, Վաշինգտոնը, Հռոմը, հայտնում է Daily Express-ը։ Ահաբեկիչներն ավելի վաղ էլ էին նման ցուցակ հրապարակել, որտեղ առաջինը Փարիզն էր։ Հիշեցնենք, նոյեմբերի 14-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական ակտեր տեղի ունեցան, ինչի հետեւանքով մոտ 150 հոգի […]

Նոր սահմանադրությունը` պաշտոնյաների «հագո՞վ»

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան արտահայտվելու ազատության իրավունքի մեջ (Խոսքի ազատության իրավունքի մեջ) ներառում է նաև տեղեկատվության ազատության իրավունքը: Մեկն առանց մյուսի չի լինում: Տեղեկատվության ազատությունը այլ իրավունքների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության երաշխիք է: Այսպես` եթե վտանգվում է տեղեկություն ստանալու իրավունքը, ապա վտանգվում է նաև արտահայտվելու ազատության իրավունքը»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան […]

Եթե խավիարն այդքան զորեղ բան է, գուցե էլ պատվիրակություն չուղարկենք

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցին՝ բնորոշելով այն «խայտառակ»: Վերջինս հետաքրքրվեց, թե ինչպես է աշխատել ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունն ու որքանով են համագործակցել արտաքին գերատեսչության հետ: Նախագահ Գալուստ Սահակյանը դրական գնահատեց հայկանան պատվիրակության աշխատանքը, քանի որ այստեղ խնդիրը ոչ թե ԵԽԽՎ-ն է, այլ ադրբեջանական խավիարային քաղաքականությունը: Փաշինյանի հեգնանքը չուշացավ. «Եթե խավիարն այդքան […]

Պետք է համախմբվել՝ ընդդեմ ահաբեկչության․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ներկայումս գտնվում է Թուրքիայում՝ մասնակցում է G-20 գագաթնաժողովին, անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքին,  հայտարարել է, որ ահաբեկչությանը հաղթել հնարավոր է միայն համախմբվելով, հայտնում է РИА «Новости»-ն։ «Շատ լավ հասկանում ենք, որ ահաբեկչական վտանգի դեմ պայքարել եւ միլիոնավոր մարդկանց օգնել հնարավոր է միայն համաշխարհային ուժերը համախմբելով»,- ասել է նա։

Ուսուցիչների բառարանից կհանենք «այո»-ն. ԱԺ նախագահ

Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հորդորեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին պարզել իրենց հասած ահազանգերը, թե ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արդեն հրահանգել է բոլոր ուսուցիչներին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «այո» ասել: Զուրաբյանը պնդեց` Աշոտյանը երկրորդ անգամ է չարաշահում իր պաշտոնեական դիրքը: ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ խախտումներից առաջինը «Հ1»-ի եթերում քաղաքական բանավեճի ֆորմատով հաղորդման […]

ԱԺ-ում հարգեցին ահաբեկչությունների զոհերի հիշատակը

Ազգային ժողովի քառօրյայի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ֆրանսիայում և Լիբանանում օրերս տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը: Հիշեցնենք, անցյալ շաբաթ ահաբեկչություն էր տեղի ունեցել Լիբանանում, ինչ արդյունքում զոհվել էր ավելի քան 43 մարդ: Նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչական մի շարք հարձակումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում, նախնական տվյալներով 153 մարդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի