22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իսկ ե՞րբ է գալու նրանց ժամանակը

«Ինչպես որ ասել ենք` պետք է ապալեգիտիմացվի այս հանրաքվեն, ու մենք այս պահին ապրում ենք այդ ապալեգիտիմացման փուլը, երբ այս փուլը ավարտվի, հաջորդ փուլի մասին մեր ուղղորդումը, ու մեր ծրագիրը  լրացուցիչ կասենք»,-Henaran.am -ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը, երբ հարցրինք` ծրագրային հստակեցում ունեն արդյո՞ք:

Չուգասզյանը չի ուզում, որ մարդիկ պայքարը պատկերացնեն միայն ծեծուջարդով, նա պայքարի համար շատ ավելի ճիշտ ու վճռական ճանապարհներ է տեսնում.

«Եթե նախորդ ընտրությունները այս կամ այն քաղաքական ուժի դեմ էր ընդամենը, ապա այս ընտրությունը ակնհայտորեն համաժողովրդական է: Ամբողջ ժողովրդի դեմ է: Հանցագործության բարձր մակարդակ է դիտվում: Հանրաքվեի ժամանակ քվեի գողությունը  հանցագործություն է: Այս փաստերը ցույց են տալիս, որ գործ ունենք բացարձակապես լեգիտիմությունից զուրկ  իշխանության հետ, որը դատապարտված է: Այդ ժամանակը կգա, իսկ դրա արագությունը ժամանակը ցույց կտա »,- Չուգասզյանը պնդում է` սկսված պայքարը շարունակական է: Պարզապես դրա տեմպերը կախված են ժողովրդից:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ