Այլևս չե՞ս կարող
Մի մարդ խելակորույս արագությամբ մոտենում է ծովափին գտնվող բարձրաբերձ ժայռի գագաթին` ինքն իրեն ասելով.
– Այլևս չեմ կարող…, այլևս չեմ կարող ապրել մեղքերի բեռից ու ծանրությունից ու այսքան անհաջողություններից…
Ժայռի գագաթին տեսնում է Հիսուսին` փոքրիկ քարեր նետելիս ծովի մեջ:
Մարդը, հետաքրքությունից դրդված, հարցնում է.
– Նախքան ինձ ցած նետելը այս ժայռից, Տեր Հիսուս, կուզենայի իմանալ, թե ինչո՞ւ ես քարեր նետում ծովի մեջ:
Հիսուս պատասխանում է.
– Ցանկանում եմ ծովը քարերով լցնել և ժայռին հավասար դարձնել, որպեսզի չկարողանաս քեզ ցած նետել այստեղից:
Մարդն ասում է.
– Բայց, Տե՛ր, Դու ամենակարող և իմաստություն պարգևողն ես, մի քանի վայրկյանում կարող ես ծովը ցամաքեցնել և ժայռին հավասար դարձնել, իսկ այսպես հազար տարի էլ անցնի, փոքրիկ քարերով ծովը նույնիսկ չի ծածկվի…
Հիսուս պատասխանում է.
– Ահա այդպես էլ Աստծո սերը, ներողամտությունը, ողորմությունը և փրկությունն այնքան անսահման են, որ մեղքերդ չեն կարող ծածկել Իմ ներողամտությունը և փրկության անսահմանությունը, որոնք միշտ քեզ կփրկեն ու կյանք կպարգևեն:
Մարդը լռելյայն գլուխը կախում է և հեռանում:
Հովհաննես սրկ. Մանուկյան