01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Դավութօղլուի կոչը Պուտինին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) հերթական նիստի ժամանակ անդրադարձել է ռուսական ինքնաթիռի խոցումից հետո առաջացած ռուս-թուրքական լարվածությանը: Դավութօղլուն իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադմիրի Պուտինին կոչ է արել հարցին ըմբռնումով մոտենալ, ասելով.

«Սա Թուրքիա-Սիրիա սահմանն է: Սահմանից այն կողմ գտնվողները մեր եղբայրներն են: Իսկ ի՞նչ կլիներ, եթե մենք էլ Ուկրաինայի կոչը ընդունեինք և Ուկրաինայում Ռուսաստանի հետ բարեկամական կապեր ունեցող անձանց ռմբակոծեինք` Ռուսաստանի օդային սահմանը խախտելով: Մենք չենք կարող անձայն հետևել թե ինչպես են սպանում մեր թուրքմեն եղբայրներին»:

Ըստ թուրքական «Sondakika» Դավութօղլուն, անդրադառնալով Թուրքիայի ԵՄ-անդամակցությանը ասել է, որ առանց Թուրքիայի Եվրոպայի անբաժան մասն է:
«Մենք Եվրոպայի ժողովուրդ են: Առանց մեզ Եվրոպայի ոչ պատմությունը, ոչ ճակատագիրը, ոչ ապագան չի գրվի: Միևնույն ժամանակ մենք Ասիայի ժողովուրդ ենք: Առանց մեզ Ասիայի պատմությունն էլ չի գրվի»,-ասել է նա:

Աղբյուր՝ Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ