28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրք հաքերը հայտարարել է, թե հայկական կայքեր է կոտրում

Skorsky կեղծանվամբ ներկայացող թուրք հաքերը (ցանցահեն) հայտարարություն է տարածել, ըստ որի, կոտրել է Հայաստանի Հանրապետության ՄԱԿ-ի (Միացյալ Ազգերի կազմակերպության) պաշտոնական կայքէջը (http://www.multimedia.gov.am) և  կրթության նախարարության կայքը: Բայց որպես նախարարության կայք հաքերը նշել է www.auna.am հղումը, որը ոչ թե ՀՀ կրթության և գիտության նախարարության, այլ  ՄԱԿ-ի հայկական ասոցացիայի կայքն է: Այս պահին վերոնշյալ կայքերը հասանելի են և գործում են, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «milliyet» թերթի կայքի` որպես  հայկական կայքերի կոտրման պատճառ առաջ է քաշվում դեկտեմբերի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագծում  սպանված ադրբեջանցի զինվորի հանգամանքը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ադրբեջանի Տերտերի շրջանի հատվածում, սպանվել էր Ադրբեջանի բանակի ավագ լեյտենանտ, 1988թ. ծնված Մոլլաև Աբդուլլա Մոլլա օղլուն:

Աղբյուրի համաձայն՝ թուրք հաքերը, կոտրելով նշյալ կայքերը, տեղադրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Օսմանյան Մեհմեդ Ֆաթիհ երկրորդի  լուսանկարները, որի տակ պատկերված է թուրք-ադրբեջանական եղբայրությունը խորհրդանշող ձեռքսեղմում:

Լուսանկարի ամենաստորին հատվածում հետևյալ գրությունն է տեղադրվել. «Թուրքիան Ադրբեջան է, Ադրբեջանը` Թուրքիա»:

Նշյալ լուսանկարի հետ կապված հայտարարություն է արել հենց ինքը թուրք հաքերը, որում ասված է. «Ադրբեջանցի եղբայրները թող լավ իմանան, որ մենք միշտ իրենց կողքին ենք: Ռուսաստանի և Հայաստանի հետ մեր էլեկտրոնային պատերազմը մեծ թափով շարունակվելու է:»

Skorsky կեղծանվամբ թուրք հաքերը ավելի վաղ  հայտարարել էր, որ կոտրել է 100-ավոր ռուսական կայքեր: Որպես վերջիններիս կոտրման պատճառ,  առաջ էր քաշվել Սիրիայում թուրքմենական  գյուղերի ուղղությամբ  ռուսական ավիահարվածները:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ