17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Նալբադյանը կհանդիպի Սերգեյ Լավրովին

Ապրիլի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա, ուր նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նույն օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի նաև ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։

«Մամ ջան, տղուս լավ նայի, մինչեւ գամ, հասնեմ», գյուղը սգի մեջ է. Իրավունք

Զոհվածներից կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիք գյուղից էր, տան միակ աշխատողը։ Հարազատները մեզ հետ զրույցում ասացին. – Վերջին անգամ մոր հետ խոսել է մի քանի օր առաջ, ասելով. «Մամ ջան, տղուս լավ նայի, մինչեւ գամ, հասնեմ», ամբողջ գյուղը սգի մեջ է, ախր, էնքան լավ, կյանքով լեցուն, բարի տղա էր։ Վերջերս էր ամուսնացել, մի տարեկան տղա ունի։ […]

Ահաբեկիչների հովանավոր Թուրքիան անելիք չունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. Շարմազանովը՝ Չավուշօղլուին

Տխրահռչակ Չավուշօղլուն այս հայտարարությամբ վերահաստատել է Թուրքիայի իշխանությունների մեղսակցությունն Ադրբեջանի ահաբեկչական գործողություններին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Անթալիայում նախօրեին հայտարարել է, թե Թուրքիան միշտ կլինի եղբայրական Ադրբեջանի կողքին, քանի որ օսմանական թուրքը, անգամ ընկած, երբեք եղբորը փորձանքի մեջ չի թողնի: Թուրք դիվանագետը մեղադրել է Հայաստանին […]

Արցախի անկախության ճանաչումը 3 րոպեի գործ է /վիդեո/

«Արցախի անկախությունը ԱԺ-ում ճանաչելը երեք րոպեի գործ է։ Չի բացառվում, որ ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Պատգամավորը նշեց, որ եթե միջազգային հանրությունը շարունակի իր այս քաղաքականությունը, ապա Հայաստանը կգնա այդ քայլին։ «Եթե միջազգային հանրությունը շարունակի իր այս ջայլամային քաղաքականությունը, Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը։ Դրա նպատակահարմարությունը կքննարկեն քաղաքական ուժերը։ […]

Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվելու դեպքում Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը. Ֆրանց Կլիցեւիչ

«Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը հայտարարել է, որ ՌԴ Դաշնային խորհրդում առաջարկվել է դադարեցնել Ադրբեջանին զինտեխնիկայի մատակարարումը։ «Մեզ ձեռնտու չէ այն, թե ինչպես են նրանք օգտվում այդ տեխնիկայից, եւ մենք իրավունք ունենք այդ մասին ասել, որոշակի ճնշում գործադրել: Ռուսաստանը կարող է դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, եթե […]

Այլեւս մեկընդմիշտ. Հրապարակ

Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինտենսիվ աշխատում են նոր ստեղծվելիք կուսակցության «դեկրետների» եւ «հեռանկարների» վրա։ «Արտաքաղաքական ֆորսմաժորը նրանց վերջին «ապաստանն» էր, որը կարդարացներ այդ կուսակցության բազիսը, կյանքն այդ հնարավորությունը տվեց նրանց»,- ասաց լավատեղյակ աղբյուրը։ «Կուսակ- ցությունը շատ «մոշչնի» ու խարիզմատիկ մարդկանցից է բաղկացած, եւ առաջիկա երկուշաբթի-երեքշաբթի պարոն Օսկանյանը, հավանաբար, կհայտարարի, որ այլեւս եւ մեկընդմիշտ ստեղծում է կուսակցությունը»։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք […]

Եթե հայերը խփեն Մինգեչաուրի ամբարտակին, Բաքուն կհայտնվի ջրի տակ. ադրբեջանցի բնապահպանը ահազագում է

«Բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի» տնօրեն Թելման Զեյնալովն անդրադարձել է Մինգեչաուրի ամբարտակի դեմ «հնարավոր դիվերսիայի» հավանականությանն ու հետևանքներին, գրում է ադրբեջանական Haqqin.az -ը: «Եթե հայերն իրագործեն Մինգեչաուրի ջրամբարի վերաբերյալ իրենց սպառնալիքները, ապա Առանի ողջ գոտին՝ ընդհուպ մինչև Բաքու, կարող է հայտնվել ջրի տակ, ինչը կհանգեցնի բնապահպանական մասշտաբային աղետի: Կարծում եմ, Հայաստանի այդ սպառնալիքներից հետո Ադրբեջանը պետք է ուժեղացնի […]

Ոչ մի «Սմերչ» եւ ոչ մի «Սոլնցեպյոկ» չի դիմանա». Առավոտ

Եթե որեւէ հայ կացինով սպաներ քնած ադրբեջանցու, որն իր հետ սովորում էր արտասահմանում, այդ սպան հայրենիքում կարժանանար առնվազն արհամարհական վերաբերմունքի։ Եթե որեւէ մեր զինծառայող պարծենար, որ սպանել է 92 տարեկան տատիկի եւ կտրել է նրա ականջները, նա Հայաստանում նողկանքից բացի՝ ոչ մի այլ զգացմունք չէր առաջացնի։ Հայ զինվորը բոլորովին այլ վարքագիծ ունի, նա, վիրավոր լինելով, […]

Հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը

Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մոտեցեք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ

Հնազանդվեցեք ուրեմն Աստծուն եւ դիմադրեցե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից։ Մոտեցե՛ք Աստծուն, եւ նա կմերձենա ձեզ։ Մեղաւորնե՛ր, մաքրեցե՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցե՛ք ձեր սրտերը. տառապեցե՛ք, սգացե՛ք եւ լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, եւ ձեր ուրախությունը՝ տրտմության։ Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի։ Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասե՛ք. ով բամբասում է իր եղբորը կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի