Սրանով բանակի խնդիրները չեն լուծվում բացարձակապես, բայց …
Ապրիլի 2-ից հետո բոլորս անընդհատ ասում ենք ոչ մեկ հրաժարական չտվեց, պատասխան չտվեց: Այժմ պաշտոններից ազատվել են երեք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոց զբաղեցրած պաշտոններն արդեն ասում են այն մասին, թե որտեղ են խնդիրներ եղել` հետախուզություն, կապ ու մատակարարում: Ես էլ համաձայն եմ, որ սա նվազագույն է, ամբողջը չէ ու չի կարող լինել: Սրանով բանակի խնդիրները չեն լուծվում բացարձակապես:
Բայց նաեւ չեմ հասկանում մեկնաբանությունները, որոնք զրոյացնում են անգամ սա: Շատի մասին երազողը քչից էլ է ընկնում: Ես էլ եմ շատն ուզում ու միանգամից: Տվողը չկա: Գոնե այդքանը ըմբռնել է պետք: Տարիներով ընդդիմությունն էլ է ուզել կամ հաղթանակ, կամ ոչինչ: Չի ստացել: Կարծում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: