03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ո՞ր քաղաքում է արձանագրվել ամենամեծ գնաճը /վիդեո/

Վերջին 11 ամսում հանրապետությունում արձանագրվել 1.7 տոկոս միջին գնաճ, մասնավորապես` 2015-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ամենամեծ՝ 2.7 տոկոս գնաճ նկատվել է Էջմիածին քաղաքում, մայրաքաղաքում գնաճի ցուցանիշը եղել է 1.4 տոկոսի չափով, իսկ ամենաքիչ գնաճ արձանագրվել է Գավառ քաղաքում՝ հասնելով 1.3 տոկոսի: Մանրամասները՝ տեսանյութում:

Արա Աբրահամյանի գալուստն ակտիվացրել է որոշ շրջանակների. Հրապարակ

«Արա Աբրահամյանի մոտալուտ գալուստն ակտիվացրել է որոշ շրջանակների, բացել նրա «ռասկրուտկայով» զբաղվող թիմի ախորժակը։ Տեղեկություններ կան, որ թիմը, որն զբաղված է Արա Արշավիրովիչի համար մարտավարություն մշակելով, հաշվարկ է արել ու «շեֆին» մի կլորիկ հաշիվ ներկայացրել՝ մոտ 50 մլն. դոլար, որը, ըստ նրանց, կբավականացնի հայաստանյան քաղաքական դաշտում կայանալու համար։ Մինչդեռ հայտնի է, որ Արա Արշավիրովիչը ներկայումս […]

Փոթիում գնդակոծվել է քաղաքի դատախազի ավտոմեքենան

Փոթիում գնդակոծել են քաղաքի դատախազ Ալեքսանդր Գոգուաձեի «Հյունդայ» մակնիշի  ավտոմեքենան: Նախնական տվյալներով՝ արձակվել Է չորս կրակոց: Հրաձիգը հետիոտն է եղել: Ինչպես հայտնում է Gruzia on-line-ը, ավտոմեքենան վարել է անձամբ դատախազը։ Հրաձգությունից ոչ ոք չի տուժել: Կոտրվել են ավտոմեքենայի ապակիները: Պատահարի վայրում աշխատում են իրավապահները: Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն: Կրակողը թաքնվել է հանցագործության վայրից:

«Արտակարգ» իրավիճակ հիվանդանոցում

Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում  անհանգիստ վիճակ է: Հիվանդներին այցելության եկած հարազատներին ներս չեն թողնում` հաշվի առնելով տարածված H1N1 վիրուսի վտանգավորության աստիճանը: Հիվանդանոցի ներսում բոլոր բուժաշխատողները և հիվանդները շնչադիմակներ են կրում: Հիվանդանոցում սուր-շնչառական խնդիրներ ունեցող մոտ 120 հիվանդ կա, որից 25-ի  մոտ թոքաբորբ է, իսկ 7-ի մոտ հայտանաբերվել է H1N1 վիրուսը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի փոխտնօրեն […]

ԱՄՆ-ում ՀՀ նոր դեսպանը 2-րդ տարին է` չի հայտարարագրում իր ունեցվածքը

«ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հունվարի 12-ին փոխարինած Գրիգոր Հովհաննիսյանը 2-րդ տարին է, չի հայտարարագրում իր ունեցվածքն ու եկամուտները։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով Հովհաննիսյանն առաջին եւ վերջին անգամ հայտարարագիր է ներկայացրել 2014 թվականին։ 2013 թվականից Մեքսիկայում ՀՀ դեսպան աշխատած Հովհաննիսյանին փոխկապակցված անձինք՝ կինը եւ երկու զավակները, ընդհանրապես հայտարարագիր […]

Գյումրիի նախկին քաղաքապետի ռեյտինգը, սատանան ու եկեղեցու փողերը. Ժամանակ

«Երբ որ մարդ բարի գործ է անում, սատանան, որ աներեւույթ է, խառնվում է բարի գործերին եւ իր արբանյակներով ուզում է, որ ստվեր գցի բարի մարդու վրա, իսկ Աստվածաշունչը խոսք ունի, որտեղ ասում է՝ ցնծացեք եւ ուրախացեք, ձեր վարձքը երկնքում շատ մեծ է», – մեզ հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսպես արձագանքեց մամուլում շրջանառվող […]

Գործադիրում կրճատումներ են սպասվում. Հրապարակ

«Ի կատարումն կառավարությունում օպտիմալացման, կադրային տեղաշարժերի ու կառուցվածքային փոփոխությունների մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տարեվերջյան խոստման, գործընթացը մեկնարկել է։ ՀՀ գործադիր իշխանության համակարգում գործող տեսչություններին իրենց աշխատակազմը կրճատելու գրություններ են ուղարկվել։ Ներկայումս մոտ երկու տասնյակ տեսչություն կա, որոնք բոլորն ունեն պետեր, տեղակալներ, ուռճացված աշխատակազմեր։ Կառավարությունն առաջարկել է ներկայացնել ավելորդ՝ կրճատման ենթակա հաստիքացուցակ։ Այնպես որ, տեսչություններում տարին […]

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հունվարի 14-ի ցերեկը և 15-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ: Հանրապետության տարածքում հունվարի 15-ի գիշերը և 19-ին շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրև և անձրև: Հունվարի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված