15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հասցեական երաշխիքներ, որ այլեւս Ադրբեջանը չի իրականացնի նման ագրեսիվ ահաբեկչություն․ Շարմազանով

ԱԺ հայտարարությունների ժամին այսօր ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ապրիլ ամիսը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ամիս է.

«Սակայն այս տարվա ապրիլը քառօրյա պատերազմի ամիս էր, Ադրբեջանի ագրեսիայի ամիս, նաեւ դասեր քաղելու ու սթափվելու ամիս, առանց ամպագոռգոռ հայտարարություններ անելու ամիս: Ապրիլ 24-ը ցույց տվեց, որ Ցեղասպանության 101-րդ տարելիցը թեւակոխում ենք՝ որպես վերածնված ժողովուրդ: 101-րդ տարելիցը ցույց տվեց, որ ունենք առյուծ տղաների ու իսկական հայորդիների՝ անկախություն ու ազատություն տենչող սերունդ: 101-րդ տարելիցը ցույց տվեց, որ ունենք մի պառլամենտ, որտեղ ընդդիմություն, թե իշխանություն, կարողացան միավորվել»:

Շարմազանովն ընդգծեց՝  այլևս ժամանակը չէ խոսել ոչ փոխզիջումներից, ոչ էլ ինչ-որ փաստաթղթերից: Ղարաբաղյան կարգավորման գործընթացում այլևս նոր իրողություն է:

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններն էլ, ըստ Շարմազանովի, պետք է հիմնված լինեն երեք սկզբունքի վրա. «Վստահության եւ հետաքննության մեխանիզմների հիման վրա լինեն, պետք է լինի հասցեական գնահատականներ, երաշխիքներ, որ այլեւս Ադրբեջանը չի իրականացնի նման ագրեսիվ ահաբեկչություն»:

ԱԺ փոխխոսնակն ընդգծեց՝ մենք իրար ոչ միայն պետք է հանդուրժենք, այլեւ յուրաքանչյուրս ամեն օր պիտի հետևենք մեր անելիքներին։  Պետք է միահամուռ լինել  ոչ միայն առաջնագծում, այլեւ այս թիկունքային ճակատում՝ իրար սիրելով։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ