27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հիմնական վտանգն անցել է․ նոր տվյալներ

Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած և այսօր առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է: Տղաները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկների կողմից անզգայացման ներքո կատարվել են վերքերի մշակում, օտար մարմիննների հեռացում,  ինչպես նաև այլ  գործողություններ:

«Հիմնական վտանգն անցել է, վերակենդանացման և վիրաբուժական ծառայությունները համատեղ անում են բոլոր անհրաժեշտ միջամտությունները»,-  բժշկական կենտրոն այցի ժամանակ տուժածների ծնողների և հարազատների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Ժամը 19:00-ի դրությամբ` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի տարբեր  բաժանմունքներում  բուժում է  ստանում  պայթյունից տուժած 4 քաղաքացի: Նշենք, որ 37-ամյա հղի կինը, ում կյանքին և  պտղին  վտանգ չի սպառնում, մասնագիտական հսկողությունը շարունակում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում:

Հիշեցնենք, որ տուժածների բուժօգնությունը համակարգվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից:  Վիրավորներն  ապահովված են բոլոր անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ