Գումարները պետք է հասցեական գնան․ Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ընդգծեց՝ այժմ հայ ժողովուրդը փորձության մեջ է․ հարկ է կուռ միասնություն կազմել ու հաղթահարել այն։
«Շատ կոնկրետ պետք է որոշակի գործողություններ կատարենք, առաջինը՝ կառավարությունը պետք է անցնի օպերատիվ կառավարման սխեմային: Մենք պետք է գնանք մեր իսկ ընդունած օրենքների հետևից, խոսքը գնում ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքի մասին»,-ընդգծեց Մելքումյանը։
Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաև բարձրաստիճան պաշտոնանկություններին․ «Մենք սպառազինության հետ կապված լուրջ անելիքներ ունենք, մենք պետք է համապատասխան տեխնոլոգիաներ կարողանանք արտադրել, դրա համար ռազմական բնույթի մեր ինստիտուտները պետք է ստանան համապատասխան պատվերներ և գումարները պետք է գնան հասցեական», – ասաց Մելքումյանը։