07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՂՀ ներկայացուցիչը Մոնրեալում ելույթ է ունեցել Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը

Ապրիլի 22-ին ԱՄՆում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ ՌոբերտԱվետիսյանը մասնակցել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Մոնրեալի մասնաճյուղիկազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Իր ելույթում Ռոբերտ Ավետիսյանը խոսել է Հայոց Ցեղասպանության, Արցախի հիմնախնդրի ևվերջերս Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին։Երախտագիտություն արտահայտելով ողջ  կանադահայությանը այս օրերին Արցախի շուրջ համախմբվելուհամար, նա հատուկ շնորհակալություն է հայտնել  ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղին՝ նման միջոցառումներկազմակերպելու և Արցախի հետ կապված հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Միջոցառմանը մասնակցել են նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեփան Դիոնը,կանադական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և պատգամավորներ, առաջնորդԳերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը, ՀԲԸՄ Մոնրեալի մասնաճյուղի գործադիրհանձնաժողովի նախագահ Շահե Թանաշյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ